ՀԱՏՎԱԾ <<ՄԱՀԱՄԵՐՁ>> ՎԵՊԻՑ

Դուռս թակում են… ճիշտ ուղու վրա կանգնեցնող ոջիլի ծնունդները… Առավոտ շուտ… Երբ մարդիկ սովորաբար քնած են լինում… Վերջին անգամ դուռս թակեցին մի քանի ամիս առաջ… Իմ առաջ կանգնած էին երկու բարետես կանայք՝ երիտասարդ, գրավիչ արտաքինով… Գրքույկ էին բերել… Ես դուռը նրանց վրա չփակեցի, ես նրանց ուղղակի հասկացրի, որ իրենց ժամանակը չունեմ ու ձեւացրի, որ չեմ հասկացել, թե ովքեր են… Բայց սրանք փոքրագույնն են չարյաց… Երբեմն լինում են ավելի սարսափելի բաներ… Ասենք գալիս են առավոտյան ութն անց կես, երբ քնած ես լինում, դուռը թակում են մինչեւ ինն անց տասնհինգ (սրանք ավելի վատ տեսակ են, քան ժավելի մարդը), հետո, երբ բացում ես ճարահատյալ, մի լավ պահած, դաստիարակված ու գրագետ պոռնիկի լակոտ ասում է, որ եկել է քեզ ճիշտ ուղու վրա կանգնեցնելու… Հասկանում ե՞ք… Ինձ… էդ վիժվածքը… նա եկել է, որ ճիշտ ուղու վրա կանգնեցնի ինձ… հետը բերել է <<ճիշտ ուղու վրա կանգնեցնելու ձեռնարկ>>, ու մի հատ չէ, մի քանի հատորանի ձեռնարկ, որ կարդամ… Ես պիտի բան ու գործս թողնեմ ու դրանց կարդամ… Կարդամ, թե ոնց են հազարավոր մարդկանց դարձրել անասուն, ու դեռ շարունակում են… Ու ամենավատն այն է, որ սրանց հետեւում ոչ թե ինչ-որ ուժեր են կանգնած, այլ նրանք են կանգնած ինչ-որ ուժերի հետեում… Դրանից վատ բան լինել չի կարող… Նրանք թիկունք են արդեն… Բայց սրանք՝ էս դուռ թակող ոչխարները, դեռ լավ են… Հիմա ավելի վատ ուժեր կան… Դրանք ավելի սարսափելի են, քան դուռ թակողները… Դուռ թակողների դեմ կարելի է կիրառել պապական <<հացի դանակի>> մեթոդը, իսկ սրանք… էս լուրջ մարդիկ… Սրանք շատ ավելի խելացի են, քան էդ դռան դիմաց չոքող պուտանկեքը… Սրանք խելացի բաներ են անում… դե, իրենց կարճ խելքով, իհարկե… Սրանք իրենց կողքը սկսել են հավաքել հանրային մարդկանց, հանրայինն էս դեպքում, իհարկե, հարաբերական է… ու ընդհանրապես շատ վատ բան է էդ հանրայինը, որպես ապացույց խոսքերիս՝  կարող եք օրինակ վերցնել <<Հանրային հեռուստատեսությունը>>… Հա, ինչ էի ասում, սրանք վերցնում են իրենց կարծիքով հանրային կապիկների ու սարքում իրենց անձնական օգտագործման կենդանին… Ասենք, ինչ-որ երգիչ են առնում (էն, որ հետո էդ երգչին կարան թանկով ծախեն, էդ հեչ, կա ու կա, հիշեք, խոսքն էսօրվա երգիչների մասին ա), ասում են՝ մեզ 1000 անասունով չապահովես, մամադ կ…. կփաղաքշենք… Սա էլ ստիպված (դե մամայի հարցն ա մեջտեղ ընկել), բերում, էդ 1000 անասունին մատուցում ա <<շեֆությանը>> : Բան չունեմ ասելու, այսպես թե այնպես նրա մայրը վերջում փաղաքշՎումէ, կյանքի օրենքն է այդպիսին…  բայց դե կարեւորն այն է, որ նա` փաղաքշված մոր զավակը, բերում է էդ 1000 շնչավորին… Հազար գլուխ ճիշտ ուղու վրա դնող… Վատ չի… Սրանք ձեւը գտել են… Վերցնում են եթերով հաչող մի երկու երեւացած կապիկ՝ հասկանալով, որ դա իր հետեւից կարող է բերել իրեն սիրող թերհաս, անգրագետ թուլեքի, սա էլ անում է հենց այդպես… ու ամեն ինչ պատրաստ է… Սրանք էլ վերջում իրենց <<հոգիները փրկելու>> համար ինքնասատկացման ուղին են ընտրում մոտակա կամրջի մոտ, դառնում էշ նահատակ,                       ունեցած-չունեցածներն էլ՝ իբրեւ ժառանգություն, մնում է իրենց <<հոգիները փրկողներին>>

… Մի քանի վիդեո տեսել եմ էս կենդանիների հավաքներից… Վեր են ընկնում ու սկսում երգեր երգել… Հետո, երբ իր սեփական կամքով անասուն դարձած <<արվեստագետին>> ասում ես՝ աղանդավոր, ասում ա՝ մենք աղանդավոր չենք, մենք իսկական քրիստոնյաներ ենք… Բա հիմա արի ու մի ասա, այ մորդ… ո՞նց էր էդ անտեր բառը… հա… փաղաքշեմ… որտե՞ղ ես տեսել, որ քրիստոնյաները հավաքվեն, ինչ-որ հիմար բաներ խոսեն ու երգեն… տո ինչ երգել… ոռնան… էնպես, որ 200 կիլոմետր շառավղով ոչնչացնեն ցանկացած շարժվող ու անշարժ բան… Քրիստոնյա ես, եկեղեցի գնա, ոչնչություն, ինչի՞ համար ես էդ պադվալներում կաղկանձում… Ու դրան էլ պատասխան ունեն… Մի անգամ մի էդպիսի ոջիլի հարցրի՝ ինչի՞ եկեղեցի չեք գնում, ասաց՝ մենք մեր հոգու եկեղեցին ունենք… Հասկանում ե՞ք… Իրենք իրենց հոգու եկեղեցին ունեն… Մարդ նախ պիտի հոգի ունենա, նոր հեգու եկեղեցի, ո՞նց չեն հասկանում էս մամայափողաքշվածները…

<<Մենք տոներ չենք նշում, մեզ համար ամեն օրը տոն է>>,-ասաց մի կիսակույս աղանդավոր կին, երբ հարցրի, թե ինչու իրենք Նոր տարի չեն նշում… Հասկանում ե՞ք, նրանց համար ամեն օրը տոն է, հարսանիք կլինի, թաղում կլինի, մեկ է, տոն է… Նրանց համար ամեն օր ու ամեն ինչ տոն է… էդ հոգեորս պեդերաստների համար ամեն օրը տոն է… Հազարավոր ընտանիքներ են քանդում, ու ամեն օրը տոն է…

Մոտ չորս կամ հինգ տարի առաջ իմ տան դուռը թակեց մի բարետես արտաքինով, գրագետ ու զարգացած պոռնիկ… Նա էլ էր եկել՝ ճիշտ ուղու վրա դնելու… Բայց ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ ես ներս հրավիրեցի… Նախ, որովհետեւ մենակ էր… Մենակ եկած հոգեորսն ավելի հետաքրքիր է, քան երկու հոգեորսները միասին… Հա, չշեղվենք…Ես ներս հրավիրեցի ճիշտ ուղու վրա կանգնեցնող կնոջը (նրանք ավարտել են համալսարանի ճիշտ ուղու վրա դնելու ֆակուլտետը) : Սկզբում, մտածեցի, որ կարելի է նրան մի քանի դիրքերով ճիշտ ուղու վրա դնել, բայց հետո հասկացա, որ նա էդ դիրքերի փոփոխման ինտերվալում կարող է որսալ հոգիս, ու ես էլ չիմանամ՝ ոնց դա ստացվեց… Դրա համար էդ տարբերակից հրաժարվեցի, նրան ցույց տվի խոհանոցի տեղը… Նա սուրճ պատրաստեց… Ճիշտ է, նրանք էդքան էլ լավ չեն կատարում սուրճ եփողի պարտականությունները, վերջին հաշվով ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, ո՞նց կարող է լավ ճիշտ ուղու վրա կանգնեցնողը լավ սուրճ եփել… հնարավոր չի : Մի խոսքով, մենք սրճեցինք, ես հասկացա, որ նա կարող է ինքը ճիշտ ուղու վրա կանգնել, բայց այս անգամ ոչ թե իրենց ճիշտ ուղու, այլ իսկական, իրական ճիշտ ուղու… Ես խոսեցի նրա հետ մի քանի ժամ, բացատրեցի, որ ճշմարիտ ուղին նորմալ մարդու կյանքով ապրելն է, այդ ընթացքում նա իհարկե հավաքեց սեղանն ու լվաց բաժակները, նաեւ նախորդ օրվա կուտակվածը…  Ես էդքան խոսեցի-խոսեցի, ու արդեն համոզվել էի, որ սա դարձի է եկել, բայց էդքան խոսելուցս հետո հանգիստ, անխռով նայեց դեմքիս ու ասաց՝ <<հիմա ի՞նչ, միանում ե՞ս մեր շարքերին, թե՞ չէ>>… Ես անգամ բառ չասացի, նա իմ հայացքի մեջ գտավ <<սիկտիրի>> ճիշտ ուղին դեպի դուռը… Ու ես հասկացա, որ սրանք հետ եկողը չեն… Ցանկացած մեկն, ով մի վայրկյան անգամ մտածել է սրանց շարքերում լինելու մասին, հետդարձի ճանապարհ չունի…

ԳԻՐՔԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ <<ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ>> ԵՎ <<ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ>>(ՆԱԽԿԻՆ <<ԲՈՒԿԻՆԻՍՏ>>) ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել