Հայտարարությունն այնքան ծակ ու փտած տեղեր ունի, որ ձանձրալի կլինի այստեղ բոլորը թվարկել: Միայն նկատեմ, որ հարգարժան պարոնը իր երկրի արտաքին քաղաքականությունը ներկայացնելու համար .. նու ամենահարմար պետական պաշտոնյան չէր էլի, ի պաշտոնե: Ասա, այ մարդ, դու կոնկրետ առաքելություն ունես, ու թարսի պես, էնքան էլ լավ չես իրականացնում այն, իսկ հարկատուները պետական դիրքորոշումներ արտահայտելու համար անհամեմատ ավելի շատ մարդկանց ավելի մեծ գումարներ են վճարում: Այնպես որ, ճիշտ կլիներ, որ կենտրոնանային կարգավորումը ամեն կերպ վիժեցնողների վրա, իրական ճնշումներ բանեցնելու վրա, այլ ոչ թե հուզիչ հայտարարությունների:
Ոչ կուտ ուտողն ենք, ոչ էլ վախեցողը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=663492973700240&id=100001186291818¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել