Անօգնական տարեց կինը հայտնվել էր փողոցում: Գիշերում էր շենքի մուտքում, սնվում բարեգութ մարդկանց տված օրվա հացով: Կեղտից, արևից ու փոշուց դեմքն ու հագուստը ստացել էր գորշ գույն:Աչքերը խամրած էին, անփայլ ու տխուր: Թվում էր, թե ծերության դառը կյանքի ու լքվածության կնիքը դրոշմված էր նրա խամրած դեմքին: Բակում խաղացող երկու երեխա գոռում էին տատիկի վրա.-«ՔԵԶ ՉԵՄ ԱՍԵԼ ՀԵՌԱՑԻՐ ՄԵՐ ԲԱԿԻՑ,ՎՐԱՅԻՑԴ ՎԱՏ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ...» Մի պահ կանգ առա ու զարմացա մարդկային անտարբերության,չարության,հատկապես մանկահասակ երեխաների դաժանության վրա: Որտեղից այդքան չարություն,անտարբերություն ու դաժանություն այդ երեխաների մեջ... Ուր է խիղճը...
Միթե Աստված զրկել է նրանց մարդկային այդ ամենավեհ զգացումից` խղճից: Մի թե մարդը կարող է ապրել առանց խղճի: Խիղճը մեր հոգին է, մեր սրտի ամենանուրբ զգացմունքներից մեկը: Մարդիկ պետք է խիղճ ունենան, այլապես երկիր մոլորակը կդառնա` դաժանության,ցավի մոլորակ:
Մարդիկ, խիղճ ունեցեք, մաքրեք ձեր հոգիները,ապրեք մեկդ մյուսի ցավով և ուրախությամբ: Սիրեք միմյանց, հարգեք մեկդ մյուսիդ, եղեք խղճով ու բարեգութ: Խիղճը մարդկային զգացմունքներից ամենանուրբն ու ամենավեհն է:Աստված,երբ ստեղծեց մարդուն,նրան տվեց խղճի զգացմունքը: Մարդը ապրեց այդ զգացմունքը ու մինչ օրս իր սրտում կրում է այն: Խիղճը դա բարության, սիրո, ազնվության ու գթության մարմնավորումն է: Խիղճը դա մարդկային էության մի մասնիկն է: Առանց խղճի կյանքը չէր լինի,չէին լինի մարդկային հարաբերություններ,չէր լինի սեր ու ջերմություն: Մարդիկ,խիղճ ունեցեք, որպեսզի կյանքը հարատևի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubo.ghazaryan.5/posts/208467392616433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել