Մայիսին միշտ մուծումներն եմ անում ընթացիկ տարվա` գույքահարկ, ԱՊՊԱ, տեխզննում, հողի վարձակալության վճար և այլն:

Այսօր այս ամենը կատարելու համար կորցրեցի 3.5 ժամ:

Մուծումները կատարեցի Արաբկիրի թաղապետարանում, հետո բանկ, ապահովագրական ընկերություն, տեխզնման կայան:

Արաբկիրի թաղապետարանի շենքը իհարկե շատ լավ նորոգել են:
Ցավալի է, որ նույն ջանասիրությամբ պաշտոնյաները չեն նորոգում մանկապարտեզները: Օրինակ՝ թիվ 26-ը, որը մենք՝ ծնողներս, փրկեցինք սեփականաշնորհումից և օտարումից՝ դեռ 2011-ին:


1-ին տհաճ նկատառումը

Հողի վարձակալության վճարը մուծելուց` թաղապետարանի այդ սենյակում աչք ծակեց ՀՀԿ-ի կուսակցական դրոշակների խուրձը:
Այն, որ պետությունը և այդ կուսակցությունը սերտաճել են, այլևս փաստ է: Այն, որ չկա դպրոցի, մանկապարտեզի, ԲՈՒՀ-ի, թաղապետարանի ոչ կուսակցական ղեկավար, բոլորը գիտեն:

Սակայն հիշեցնեմ Սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ միակ տեղն է, ուր նշվում է հանցագործության փաստը`
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Թաղապետարանը պետական հիմնարկ է և ոչ կուսակցական: ՀՀԿ-ի դրոշներ այնտեղ չեն կարող լինել` Հայաստանի դրոշից բացի:

2-րդ տհաճ դիտարկումը

Առաջին հարկում մեքենայի գույքահարկը մուծելուց ստացա զրոյական քաղվածք, որպեսզի գնամ բանկում տեխզզնման կտրոնը վերցնեմ:
Տեխզննման կտրոնը ունի երկու մաս` մեկը կպցնում եք մեքենայի դիմապակու վրա, մյուսը ներկայացնում եք տեխզնման կայանում, որպեսզի մուծումների դիմաց մեքենան զննեն:

Դուք բանկում մուծում եք տեխզննման ծառայության համար, որպեսզի կայանում մեքենան այդ կտրոնով զննեք, որից հետո կտրոնը տեխզնման կայանում կնքվում է:

Ուրեմն Արաբկիրի թաղապետարանի 114 սենյակի վրա գրված էր «Տեխզնման խորհրդատվություն»:

Ես էլ մտա, որ խորհուրդ հարցնեմ:
Ինձանից առաջ կանգնածները փող էին տալիս այդ խորհրդատուիննա էլ ասում էր ժամը 5-ին կգաք կնքած կտրոնը ստանաք: Ես հասկացա՝ ինչ է կատարվում և հրաժարվեցի նրա Չծառայությունից:
Գնացի և զննեցի մեքենան, այլապես բա ինչի՞ համար ենք մուծում:

Այդ մարդը արդեն կնքած տեխզնման կտրոնները տալիս է մարդկանց առանց ծառայություն մատուցելու: Թաղապետարանում: Օրը ցերեկով: 

Այսինքն՝ այս գործընթացը ձևական բնույթ է կրում:

3-րդ լավ դիտարկում`

2012 թվականից գործում է ԱՊՊԱ-ի Բոնուս-Մալուս համակարգը, որ ամեն անվթար տարվա համար 3% ԱՊՊԱ պայմանագրի գինը նվազեցնում է: Մաքսիմալ մինչև 50% կարող է այն իջնել:
Իսկ վթարի ժամանակ մեղավոր լինելու դեպքում այն կարող է աճել մինչև 100%:

ԱՊՊԱ գործակալների միջոցով կնքված պայմանագրերը շրջանցում են այդ արտոնությունը և դուք տուժում եք: Օրինակ անցյալ տարի ես կորցրեցի այդ 3%-ը: Բայց այս տարի ապահովագրականի գլխամասում արդեն 6% զեղչ ունեի:

4-րդ լավ դիտարկում`

ԱՊՊԱ կտրոն այլևս պետք չէ դիմապակուն կպցնել: Այն այլևս չի էլ տրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել