ԱՄՆ դեսպանի հայտարարությունը շատերին է ցնցել. Ինչո՞ւ: Ու՞մ համար է նոր բացահայտվում ԱՄՆ վարած քաղաքականությունը տարածաշրջանում: Չէ՞ որ արդեն տասնյակ տարիներ ԱՄՆ վարած արտաքին քաղաքական կուրսը, մեղմ ասած, հակահայկական է: Չմոռանանք ԱՄՆ հավատարիմ դաշնակից Թուրքիայի կարևորագույն դերակատարությունը տարածաշրջանում և Հայաստանի հլու-հնազանդ ծառայի կարգավիճակը Ռուսաստանի նկատմամբ:
Ի վերջո, հին հայկական առած կա` «Շունը շան ոտը չի տրորի»... Հետևաբար, ԱՄՆ դեսպանի հայտարարությունից նեղանալու փոխարեն եկեք ուղղակի փոքր-ինչ արժանապատիվ կեցվածք որդեգրենք ու շարունակ չքծնենք նրան ու նմանօրինակ այլ փքված հնդկահավերի, որոնց վերաբերմունքը հայ հասարակությանը ձևավորվում է նաև մեր ոչ արժանապատիվ պահվածքից:
Հայաստանում ամենուր, որտեղ տոնախմբություններ են, որտեղ փառատոններ են, ԱՄՆ դեսպանը միշտ ներկա է հրավիրյալի` պատվավոր հյուրի կարգավիճակով: Կարծես թե հենց նա է ՀՀ մշակույթի նախարարը: Երկար հերթեր են գոյանում` նրա հետ լուսանկարվելու կամ գեթ ժպիտին արժանանալու համար: Մի անգամ ականատեսը եղա դեպքի, երբ հայ տերտերը նրա պատվին հայի սեղանը օրհնեց.... անգլերենով....
Հարկ է ուղղակի արհամարհել նմանին, չհրավիրել ոչ մի փառատոնի, մասսայական միջոցառման, որտեղ էլ լինի` հասկացնել, որ նա անցանկալի հյուր է....
Ձեր լպրծուն քծնանքը չարժե այն տասնյակ-հազարավոր արժանավոր հայորդիների գեթ մեկ կաթիլ արյունը, որ թափեցին Արցախն ազատագրելիս....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել