Երկու գորտ որոշում են աշխարհ տեսնել: Դուրս են գալիս իրենց ջրափոսից ու ցատկոտելով գնում: Գնում են, գնում, հասնում մի գյուղացու տան բակ: Թռչկոտելով առաջանալիս ընկնում են կաթով լի դույլի մեջ: Կաթը գորտի համար անսովոր հեղուկ է, սկսում են խեղդվել, չեն կարողանում լող տալ ու դուրս գալ: Շուտով գորտերից մեկը հուսահատվում է, թուլացնում թաթերը, սուզվում դույլի հատակն ու խեղդվում: Մյուս գորտը համառորեն թափահարում է իրեն, փորձում մնալ կաթի երեսին: Արդյունքում կաթը հարվում է ու երեսին կարագի գնդիկ է հայտնվում, գորտը բարձրանում է դրա վրա ու դուրս թռչում դույլից:
Առակը զի՞նչ կցուցանե;)
Պետք է պայքարել, չհանձնվել, անգամ եթե իրավիճակը բացարձակապես անհուսալի է թվում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=440698192620130&set=a.177956938894258.36498.100000398594015&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել