Էս ի՞նչ են անում...
Գավառում տեղի ունեցածի վրա կարելի է սկզբից ծիծաղել, հետո լացել: Ռոբերտ Ահարոնյան ջան, ես էլ եմ օտարամոլությանը դեմ, ես էլ եմ մեր ավանդական ընտանիքի մոդելը սիրում, բայց հայը այն կերպարն է, որը մեծարել գիտի իր կնոջը ու պաշտել իր մորը, ձեռք բարձրացնել չի կարելի, դա պետք է հիշել, իսկ սփյուռքահայերին վիրավորելուց մի քիչ զգույշ եղեք, որովհետև չկա սփյուռքահայ, կա հայ, որը պատմական դաժան հետևանքների պատճառով ապրում է այլ պետությունում:
Մի շոումեն կա է, անունը Ուորլիք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որը սուրբ ծննդյան օրը աղոթում էր հայ-ադրբեջանական հարցի խաղաղ կարգավորման համար, երեկ էլ աղոթքները մոռացել, անցել էր սաղ հարցերը իրար խառնելուն: Ինչ-որ գրավյալ տարածքների մասին էր խոսում, որտեղից ադրբեջանական մանաթների հոտ էր գալիս: Ժողովուրդ, եկեք թող ինքը մենակ նամազ անի ու մեր գործերին չխառնվի էլի:
ԱՐԱՄ Mp3-ի մասին խոսք ասացին բոլորը, նույնիսկ Ժիրինովսկին է կարծում, որ Արամը պետք է հաղթի: Դե քեզ տեսնենք, Արամ ջան, դու ունես մի ամբողջ ազգ, որը կանգնած է քո կողքին: Առաջ դեպի հաղթանակ:
Լիլիթ Կարապետյանը վերադառնում է, կամ արդեն վերադարձավ: Իհարկե, երգը անիմաստ էր (երեկ Լիլիթ Կարապետյանի ու Լիլիթ Հովհաննիսյանի կլիպները նայել եմ), մեջը ոչ մի հիմք չկար: Կար փող ու Լիլիթը, դրա արդյունքում ստեղծվեց այս կլիպը: Երբեմնի սեքս խորհրդանիշին էլ ի՞նչ կերպարով պետք է ներկայացնեին, որ հետաքրքրություն առաջացներ. իհարկե, սեքսուալ: ՀՇԲ-ն շարունակվում է ցած գլորվել:



