«Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են։ Դրանք պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով «Հժ» թղթակցի զանգին պատասխանող տղամարդն ասաց, որ տոմսերը արժեցել են 10,20,30, 50 հազարական դրամ, իսկ մի քանիսը՝ 60 հազար, որոնք ամբողջությամբ սպառվել են ընդամենը երեք օրում։ Իսկ դահլիճը, որտեղ կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը, շուրջ 2 հազար 200 տեղանոց է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել