Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հետաքննում ու պարզում ՀՀ-ում դրամաշնորհային ոլորտում առկա նրբությունները, ներքին խոհանոցը Հայաստանում: Արևմուտքի հինգերորդ էշելոն հանդիսացող լիբերաստների արևմտամետների ու գրանտակերների համար երեկվանից սկսվել է ռուսաֆոբիայի հերթական ջղաձգումը: Ունեցած բոլոր ռեսուրսներով` Ֆեյսբուքն ու «ձեռքի տակ» եղած կայքերն էլ ներառյալ, նրանք փորձում են ժողովրդի աչքում հնարավորինս ցեխոտել դեսպան Վոլինկինին ու այնպիսի տրամադրություններ ստեղծել, որոնք ի վերջո կհանգեցնեին մեր երկրում ռուսական դեսպանի հետկանչի պահանջի ձևավորման: Եղան նույնիսկ այնպիսի անպատասխանատուներ, ովքեր այդկերպ էլ արտահայտվեցին իրենց հոդվածներում` չգիտես որտեղից ու ինչ հիմնավորմամբ հասարակական հուժկու հակազդեցություն երաշխավորելով, սակայն մոռանալով, որ իրենց գրած լուրը հերքվում է ժամեր չանցած, այն էլ ինքնաբերաբար: Մի խոսքով, մի տեսակ բավականին վտանգավոր արկածախնդրություն է այս ամենը: Իսկ իրականում դեսպանը շատ ճիշտ է արտահայտվել ու մեր ԱԱԾ-ն ճիշտ կաներ սկսեր հետաքննել ու պարզել շատ նրբություններ մեր երկրում այս դրամաշնորհային ոլորտի հետ կապված` սկսած գրանտակերությունից մինչև գրանտային ատկատներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել