mars1in.am-ը գրում է.

Մարսի վրա ամերիկյան հաջորդ առաքելությունը մոլորակ կտեղափոխի բույսերով ջերմոց: Գիտնականներն այդ գյուղատնտեսական փորձն անվանում են առաջին քայլ դեպի մոլորակի լայնամասշտաբ գաղութացում: Այս մասին փոխանցում է Space.com-ը:

2020 թվականին NASA ամերիկյան աերոտիեզերական գործակալության աշխատակիցները ծրագրում են Մարս ուղարկել կաղամբազգիների ընտանիքի բույսերի սերմերով փոքր ջերմոց: Արբանյակը երկրային օդով, հողով ու սերմերով մինի ջերմոցը Կարմիր մոլորակ կհասցնի 2021-ին:

Mars Plant Experiment նախագծի գլխավոր հետազոտողի տեղակալ Հիզեր Սմիթի խոսքով՝ Մարսի վրա լիարժեք տիեզերական բազա տեղակայելու համար պետք է վստահ լինել, որ այնտեղ կարող են բույսեր աճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել