Մայիսի 4-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում կայացավ KBH-ի ուսանողական լիգայի 2013/14 խաղաշրջանի եզրափակիչ խաղը: Եզրափակչում հանդես գալու պատվին արժանացել էր 5 թիմ՝ ՀՊՏՀ «НАР-ХОЗ», ԵՃՇՊԻ «Տղամարդիկ», Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի «Двойное гражданство», ՀՊԲՀ « ArmMed» և ՀՊՃՀ «ԵրՊԻ»:
3 մրցույթներից՝ приветствие, разминка և домашнее задание, բաղկացած խաղում հստակ ընդգծվեցին ապագա չեմպիոնության հավակնորդները:
«НАР-ХОЗ» - ը և «Տղամարդիկ» բոլորից շատ զարմացրին և ծիծաղեցրին հանդիսատեսին և ժյուրիի կազմին, որի թվում էին Արմեն Թադևոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արման Գևորգյանը, Արտյոմ Հակոբյանը, Էմիլ Գրիգորյանը, Արմեն Գևորգյանը:
Խաղի վերջնարդյունքում հավասար՝ 16.7-ական միավորով հաղթող ճանաչվեցին «НАР-ХОЗ» - ը և «Տղամարդիկ»: Այսպիսով, 2013/14 խաղաշրջանում Հայաստանի KBH-ի Ուսանողական լիգան ունեցավ երկու չեմպիոն:
Լիգայի նախագահ և խաղի հաղորդավար Սարգիս Կալպակյանը, չեմպիոնական գավաթը թիմերին հանձնելիս, առաջարկեց վերախաղարկել այն ամռանը կայանալիք սուպեր խաղի շրջանակներում:
ArmStar.am-ը շնորհավորում է KBH-ի բոլոր մասնակիցներին և մասնավորապես հաղթող երկու թիմերին և ներկայացնում միջոցառման լուսանկարները:







Շարունակությունն՝ այստեղ