1947 թվականին անասնաբուժական գիտությունների թեկնածու Ա.Վ. Դորոգովին հաջողվեց ստեղծել «անմահության էլիքսիր»: Հեղուկն անվանվեց ԴԱՍ՝ Դորոգովի անտիսեպտիկ ստիմուլյատոր: ԴԱՍ-ն, ի տարբերություն պաշտոնական բժշկական դեղորայքների, ոչ թե դանդաղեցնում կամ կասեցնում է մաշկային հիվանդությունները, թոքախտը, բրոնխիալ ասթման, սրտանոթային ու օնկոլոգիական հիվանդություններն ու նյարդային համակարգի ախտահարումը, այլ ոմբողջովին բուժում է դրանք: ԴԱՍ-ը 1940-ականների վերջին կյանքի վերադարձրեց Լավրենտի Բերիայի մորը, ով մահամերձ վիճակում էր քաղցկեղի պատճառով: Ստալինի ու Բերիայի հրամաններով սկսվեցին դեղամիջոցի զանգվածային փորձարկումները թոքախտով հիվանդ բանտարկյալների վրա և արդյունքում դեղամիջոցը ցույց տվեց 99,6 տոկոսանոց արդյունավետություն, ինչի արդյունքում բուժվում էին անգամ հիվանդության բաց ձևերը, իսկ մահացությունը նվազեց մի քանի անգամ: 1951 թվականը դարձավ երջանիկ Դորոգովի համար. դեղամիջոցը սկսեցին կիրառել զանգվածաբար բազմաթիվ բուժիչ հաստատություններում, իսկ ինքը՝ Դորոգովը, առանց պաշտպանության ստացավ գիտությունների դոկտորի կոչում և պարգևատրվեց Աշխատանքային Կարմիր Դրոշի Շքանշանով: Նրան անձնական օգտագործման «Մոսկվիչ» հատկացրին, իսկ հետագայում նա դարձավ ԽՍՀՄ պետական պարգևի դափնեկիր: 1952 թվականին, կոնցենտրատից ստացվեցին դեղամիջոցի առաջին ֆրակցիայի բյուրեղները (ԴԱՍՖ-1), որոնք կոչվեցին դեղերի «Կենսաբանական ռումբ»: Այս դեղամիջոցի չնչին չափաբաժիններն անգամ բուժում էին ցանկացած հիվանություն, բացի նրանցիից, որոնք վիրահատություն էին պահանջում: Կորում էր դեղամիջոցների մեծամասնության անհրաժեշտությունը, իսկ այս հրաշք դեղը երիտասարդեցնում էր օրգանիզմն ու երկարացնում էր կյանքը մի քանի անգամ: Բերիայի հրամանով այս դեղամիջոցն օգտագործում էին բացառապես ինքն ու իր մերձավոր շրջապատը, իսկ Պոլիտբյուրոյի բոլոր մնացած անդամներին ԴԱՍՖ-1 ընդունելն արգելված էր: Քաղաքական թատերաբեմից Բերիայի հեռացումից հետո Առողջապահության նախարարության ու Դատախազության չինովնիկները սկսեցին տաղանդավոր գիտնականին հալածել: Սկզբում փակվեց հյուսվածքային թերապիայի լաբորատորիան, իսկ հետո աշխատանքից ազատեցին հենց Դորոգովին՝ մտացածին մեղադրանքի հիման վրա: Հետո սկսեցին նրան վարկաբեկող տեղեկություններ փնտրել նրա կոլեգաների ու հիվանդների շրջանում: Ալեքսեյ Վլասովիչը մեկ անգամ չի, որ փորձել է վերածնել իր կյանքի գործը՝ դիմելով Պոլիտբյուրոյում դիրք զբաղեցնող իր բազմաթիվ ծանոթներին և 1957 թվականի աշնանն արդեն թվում էր, թե նրան ուր որ է կհաջողվի կապ հաստատել երկրի ղեկավար դեմքերի հետ, բայց հոկտեմբերի 8-ին Դորոգովին հայտնաբերեցին սպանված՝ սեփական տան մուքտից ոչ շատ հեռու, իսկ 1959 թվականին, նրա «անմահության էլիքսիրը» կրկին գաղտնիացրեցին:



