Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար: Տեղեկանքը ստանալու համար կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետև՝ տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը, կամ նրա կողմից լիազորված անձը: Տեղեկանքը ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով: Տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել նաև տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Տեղեկանքը տրվում է 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել արդարադատության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց՝ մինչև 1 օր: Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս 7-օրով:
Մարինե Ֆարմանյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



