Մի քիչ քայլենք ու խոսեք Միկոյանի արձանի ու առհասարակ Միկոյանի մասին:

ԽՍՀՄ տարիներին տիրում էր տոտալիտարիզմը, ու շատ մարդիկ իրենց ոչ ճիշտ ասած բառի համար կարող էին մահապատժի ենթարկվել: Մահապատժի էին ենթարկվում նաև հայերը: Այստեղ մարդիկ ասում են, որ Միկոյանը մարդկանց գլուխ է կերել, մարդ է գնդակահարել:

Այդ ժամանակահատվածում հարևանը հարևանի վրա գործ էր տալիս ու մեղադրում էր ազգային դավաճանության մեջ: Բարեկամը այնպիսի մի բան էր պատմում իր բարեկամի մասին, որ այդ մարդուն հենց տան մեջ էին գնդակահարում: Եթե մտածում եք Միկոյանը պարապ ժամանակ ման էր գալիս ու պատահական մարդկանց էր գնդակահարում, չարաչար սխալվում եք՝ շատ «անմեղ» շակալի նման մարդիկ տակից մահվան էին դատապարտում մարդկանց:

Հիմա այդ մարդիկ կամ այդ մարդկանց շառավիղները պայքարում են Միկոյանի արձանի տեղադրման դեմ: Դե ասեք, Միկոյա՞նն է այս պարագայում ավելի անբարոյական, ով շակալություն չէր անում, թե շակալները, որոնք իրենց մարդ են կոչում :

Նրա արձանի տեղադրումը ոչինչ չի փոխելու Երևանում. ուղղակի ևս մի քանի հոգի կկարողանա ճանաչել Միկոյանին, ով իր կյանքում, իր ժամանակահատվածում վերջին մարդը ու վերջին հայը չի եղել: Նրա արձանի չտեղադրվելն էլ ոչինչ չի փոխի Հայաստանում, որովհետև շատերը չգիտեն էլ՝ Միկոյանն ով է, 2 Միկոյան կար՝ երկուսն էլ իրենց կյանքում շատ բան են հասցրել անեն, բայց դե եթե դեմ լինելու հարց կա, մարդիկ կան կյանք են տալիս, որ դեմ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել