Մատս շուշին քսելով՝
Ֆեյսբուք մոբայլը բացեմ,
Հրավերքներ ջնջելով՝
Մենակ լայքերը հաշվեմ։

Սև եզրերով նկարներ,
Տակը՝ սպիտակ տառերով.
Ապամոտիվատորներ՝
Մեջն անիմաստ թագերով։

Ինձ ո՞վ թագեց նկարում,
Ճար ունենամ՝ կթակեմ,
Մեյլս լցրեց սպամերով,
Բռնեմ, բերման ենթարկեմ։

Ինչ որ խումբ ինձ մտցրին՝
«Դեմ ենք սեքսին» անունով,
Կուզեմ սիրել ձեր նանին
Ոչ պլատոնական սիրով։

Չաթով մի լինք ղրկեցին,
Ասին. «մեր էջը լայքի»։
Չասե՞մ. «ձեր էջի միջին
Մեր բակի շունը … »։

Քաղաքական պատվերներ,
Ֆեյքեր ու բոտեր անտես,
Ջա՜ն իսկական բլոգերներ,
Ո՞վ է կարդում հիմի ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել