Life.panorama.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո՝ ներկայացնելով «Not Alone» երգը և անցավ եզրափակիչ փուլ: Life.panorama.am-ը զրուցել է «Vitamin» ակումբի անդամ Արմուշի հետ, ով այդ պահին ևս Կոպենհագենում էր և սատարում էր իր ընկերոջը, և տեղեկացել՝ Արամի ելույթի ժամանակ ինչ մթնոլորտ էր տիրում Կոպենհագենում՝ «Եվրատեսիլի» հանդիսատեսի շրջանում, արդյո՞ք Արամը գոհ է իր ելույթից և ով էր ելույթից առաջ նրա ամենամեծ ոգևորողը:
Կարդացեք նաև` Արամ MP3-ի ելույթը` «Եվրատեսիլում» (տեսանյութ):
«Արամը շատ գոհ է իր ելույթից, բայց նաև գիտի, որ կարող է ավելին անել, տրամադրված է առաջիկայի ավելի լավ ելույթի, ասեմ, որ ինքը բացարձակ չէր հուզվում, քանի որ փորձերի ժամանակ հասցրել էր հոգեբանորեն պատրաստվել»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Արմուշը:
Նրա խոսքով՝ կիսաեզրափակչի ժամանակ դահլիճում շատ հայեր կային, ովքեր աննկարագրելի ակտիվ էին. «Եռագույնն այս անգամ դահլիճում շատ էր, բացի այդ, պետք է նշեմ, որ եվրոպացիները ևս երկրպագում էին Արամին. նա արդեն բազում ֆաներ ունի Եվրոպայում»,-նշեց Արմուշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



