Համացանցում լայն շրջանառություն ստացած Հենրիխ Մխիթարյանի մատիտով արված նկարը չէր վրիպել նաև Օմար Մոմանիի աչքից: Օմարը զրուցել էր նկարի հեղինակի` Ալֆրեդ Պետրոսյանի հետ: Նրանք խոստացել էին փոխանակվել նկարներով: Մի որոշ ժամանակ անց համացանցում հայտնվեց Օմարի նկարը՝ Ալֆրեդի կատարմամբ: Մի քանի օր առաջ Օմարն էլ ուղարկեց Ալֆրեդի նկարը: Թեմայի շուրջ զրուցեցինք Ալֆրեդի հետ և խնդրեիցն պատմել կատարվածի մասին: «Արդեն մոտ կես տարի է, ինչ Օմար Մոմանիի հետ շփվում ենք Facebook-ով, հիմնականում խոսում ենք ֆուտբոլի մասին, փոխանակվում կարծիքներով այս կամ այն խաղի մասին և քննարկում նրա նկարած ծաղրանկարները, խոսում ենք նաև նկարչությունից, փոխանակվում փորձով: Քանի որ նա բոլորիս հայտնի է իր տաղանդով, ես ցանկացա նրա կարծիքն իմանալ իմ աշխատանքների վերաբերյալ և ուղարկեցի նրան իմ աշխատանքները: Տեսնելով դրանք՝ նա շատ հավանեց և իմանալով, որ ես չունեմ կրթություն տվյալ բնագավառում,  անգամ զարմացավ: Անցավ որոշ ժամանակ, կայացավ իմ և Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը, որտեղ ես նրան նվիրեցի իմ նկարած դիմանկարը, որից հետո նա իմ և իր նկարը տեղադրեց իր Facebook-ի պաշտոնական էջում: Հետևելով ֆուտբոլային աշխարհին՝  Օմարը նույնպես տեսավ այդ նկարը և շատ հավանեց, և մենք որոշեցինք նկարել մեկս մյուսին մեր ոճով»:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել