Times.am-ը գրում է.
Արագ-արագ հագնում եմ զինվորական համազգեստս.«զինվորականը» չի կարող ուշանալ նշված ժամից: Արդեն պատրաստվում եմ դուրս գալ Բերդի հյուրանոցից, երբ նկատում եմ, որ «Հայկական բանակը»-ը, զինանշանը, արյան կարգը չեմ ամրացրել: Կիսատ-պռատ զինվորներին ներկայանալ չէի կարող, ուստի վազեցի դեպի հյուրանոցի աշխատակիցների սենյակ, ասեղ խնդրեցի և շատ արագ շտկեցի բացթողումը:
Հասանք ՀՀ հյուսիսարևելյան սահմանում գտնվող N զորամաս, Մայր աթոռ Ս.Էջմիածնի նախաձեռնությամբ զորամաս այցելած լրագրողներիս դիմավորում է ստորաբաժանման հրամանատարը: Պարզվում է այստեղ ղեկավար կազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
Լրագրողների իրարանցմանն ի պատասխան հրամանատար Սամվել Մինասյանը զգուշացնում է՝ նոր բան չեմ ասելու. գրաֆիկով արձակուրդը տրվում է, բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման ուղղությամբ քայլեր արվում են՝ համագործակցությամբ հասարակական կազմակերպությունների:
«Զինծառայողները կարգապահ են, հոգեպես ամուր: Ամեն ինչ արվում է սահմանապահ զինվորի մարտական հերթապահության պատշաճ անցկացման համար, որովհետև նրա առաջնահերթ խնդիրն է՝ ապահովել ազգաբնակչության անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը: Հաշվի առնելով վերջին ժամանակներում սահմանային լարվածության մեծացումը, զգոնությունը կրկնակի բարձրացված է՝ հակառակորդի դիվերսիոն խմբերի հնարավոր ներթափանցումը կանխելու և նրանց շատ արագ նկատելու համար»,-շեշտեց հրամանատարը:
Սրանից հետո անցա զինվորների հետ ծանոթությանը:
Մասնագիտությամբ կինոռեժիսոր Հովսեփյան Հայկը, ով մոտ մեկ տարի է, ինչ ծառայում է, անկեղծանում է՝ մինչ բանակ գալը ընտանիքի արժեքը չէր հասկանում, հիմա մտածում է՝ առաջին տեղում պիտի ընտանիքը լինի: Ինչ վերաբերում է զորամասում տիրող մթնոլորտին, ասում է՝ ընտիր մթնոլորտ է, ընկերասիրությունը շատ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



