Aroxj.am-ը գրում է.
Ամենակարևորը` ոչ մի վիրավորանք և ֆիզիկական ուժ: Տիբեթյան դաստիարակության ամենագլխավոր կանոնն է: Հայտնի է, որ Տիբեթում երեխաների դաստիարակությունը սկսում է ծնվելու օրվանից: Այնտեղ երեխայի ապագա վարքը, սովորույթները, հնարավոր շեղումներն ու <<դժվար տարիքի>> դրսևորումները հաշվարկված են: Դրա հետևանքով տիբեթցի իմաստունները մշակել են երեխայի դաստիարակության հստակ մեխանիզմներ, որոնք ըստ տարիքային խմբի բաժանվում են երեք հիմնական փուլերի: Aroxj.am-ը ներկայացնում է երեխայի դաստիրակության տիբեթյան 3 փուլերը՝
Թագավորը. 1-ին փուլ՝ մինչև 5 տարեկան
Երեխային պետք է վերաբերվել ինչպես <<թագավորին>>: Եթե նա որևէ բան սխալ է անում, ապա դուք պետք է ժպտաք, դեմքի մեղ արտահայտությամբ նայեք երեխային ու փորձեք <<խաղիկների>> միջոցով բացատրել, թե ինչու պետք չէ այդպես անել: Ձեր դեմքի ջջղային արտահայտությունը կամ այլայլումը երեխան շատ շուտ ընկալում է: Այդ պահին երեխայի մոտ վերանում է ակտիվ գործունեությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, քանիոր երեխայի մոտ դեռ չի կառուցվել երկար տրամաբանական շղթան: Օրինակ նա կոտրել է որևէ թանկարժեք բան. նա չի հասկանում, որ դա ձեռք է բերվել երկար տարիների աշխատանքի ու զրկանքների արդյունքում կամ դժվարություններ հաղթահարելու միջոցով. պատիժը նա ընկալում է, որպես ուժի գործադրում և ճնշում:
Ստրուկը. 2-րդ փուլ՝ 5-10 տարեկան
Այս տարիքային շրջանում երեխային պետք վերաբերվել ինչպես <<ստրուկի>>: Նրա առաջ պետք է դնել խնդիրներ և պահանջել դրանց լուծումը: Կարելի է պատժել դրա նք չլուծելու կամ չկատարելու համար: Այդ տարիքային շրջանում երեխայի մոտ ակտիվ գործում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի տարբերակել մարդկանց վերաբերմունքը իր արարքներին, հասկանալ, որ դեպքում նրան ինչ է սպասվում: Կարճ ասած՝ գիտակցել ինչն է լավ և ինչն է՝ վատ և որ արարքը ինչ արձագանք կգտնի շրջապատում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



