Սիրում եմ քեզ իմ Նաիրի
Ոչ կույր սիրով մայրական,
Այլ տեսնում եմ արատներդ
Եվ թուլություն, և թերություն,
Որ երևում, նշմարվում է
Հոգու թևով, երբ ճախրում եմ
Բարձունքներում հայկական:
Որդիներդ պանդխտացած
Դուստրերդհեգ, սրտամոլոր,
Հազարամյա քրիստոնյա,
Բայց հեթանոս սրտով բոլոր:
Ելիր փոշուց, ազգ իմ թշվառ,
Թոթափիր, դու քեզանից
Այն դարերի փոշին ճամփի,
Որ անցել ես գետնահար:
Աղոթքս է առ Աստված
Տեսնել քեզ քաջ ու անվեհեր,
Խոյացած վեր ինչպես Մասիս
Սուրբ Քրիստոսով մաքրված,
Ինչպես գագաթն Արարատի,
Փայլուն, մաքուր, ճեփճերմակ:
Տեսնում եմ քո ապագան
Այնպես մաքուր, այնպես վսեմ,
Գիտեմ ուժդ, հավատքդ,
Գիտեմ սերդ ու գութդ,
Կառնես դու ուժ երակներից,
Արմատներից հնադարյան:
Կազատվես քո շղթաներից,
Որ նեղում են սեղմում ցավոտ,
Վերքերդ քո մորմոքվում են,
Լալիս ես դու և բողոքում,
Դիմում սրան, դիմում նրան,
Որ վերքերդ ամոքեն:
Բայց քո մեջ է սպեղանին,
Բայց քո մեջ է դեղն ու դարման,
Քո հայկական տաք էության,
Ակունքներում նվիրական:
Սուր ու վահան հավիտյան: