Panorama.am-ը գրում է.
Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ շուրջ 287 համայնքում 3700 գյուղացիական տնտեսություն, հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում: Ասուլիսում այս թվերն ու տվյալները ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է շուրջ 11 միլիարդ 181 միլիոն դրամ:
Փոխնախարարի խոսքով, լուրջ կորուստ է կրել ծիրանենին. 6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը: Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/05/07/g-petrosyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



