Ժողովուրդ, սաղ անցողիկա...
Վերջ, էլ աջուձախ չկա, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին բոլորս մի մարդու պես գնում ենք ու քվեարկում ենք ՕԵԿ-ի օգտին: Հա բա, գիտեք հանաք մասխարայա, մարդիկ կոնկրետ սկսել են ու լուրջ ընդդիմադիր են դարձել, ոչինչ, որ մեկ-մեկ մոռանում են դրա մասին ու կողմ են քվեարկում դիմությանը, բայց դա էլ լուծվող հարց է: 6 տարի շարունակ մարդիկ կոճակ են հուպ տվել, սովորություն է դարձել, կանցնի:
Արամ Mp3 ջաան, ապրես: Դու երեկ հայերին մոտիվացրեցի, ու հայերը իրար հետ ոչ թե կռիվ էին անում, այլ բոլորը հաջողություն էին մաղթում քեզ, իսկ ով վատ բան էր ասել քո մասին, կայրվի դժոխքի կրակներում: Երեկ ուրախ էր ամեն ինչ, բոլորը ժպիտներով լեցուն էին ու իրենց դրական էներգիան փոխանցում էին կողքինին:
Ստեղ հիշենք քաղաքական ու պետական գործիչ Անաստաս Միկոյանին: Միկոյանին հիշելուց միանգամից գալիս են իմ աչքի առաջ այն խոսակցությունները, որոնք այս մի քանի օրերին մարդկանց հանգիստ չեն տալիս, երեկ այդ խոսակցությունները կրկին շարունակվում էին: Միկոյանի արձանը կդնեն, թե չէ, ինձ մեկ ա: Բայց ես խնդրում եմ մի արժանի տեղ հատկացնել Գարեգին Նժդեհի արձանին, նրա արձանը գտնվում է Էրեբունի համայնքի շենքերից մեկի բակում, որը հաստատ այդ արձանի տեղը չի:
Վերջերս մայրաքաղաքում ակտիվացել են օձերը, ու օր չի լինում, որ ինչ-որ տեղ փրկարարները օձի հետ գործ չունենան: Հասարակությանը խնդրում եմ ուսումնասիրել, թե ինչպես իրենց պետք է պահեն իրենց, երբ օձ են տեսնում և ինչ առաջին օգնություն պետք է ցույց տան, երբ օձը խայթում է:



