Lurer.com-ը գրում է.

Ինրպես հայտնում է ria.ru-ն, Գերագույն Ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտնակատար նշանակված Ալեքսանդր Տուչինովը երկրում մասնակի զորահավաք անցկացնելու հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի պաշտոնական կայքը:

«Գերագույն Ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտնակատար նշանակված Ալեքսանդր Տուչինովը երկրում մասնակի զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն տեսնելով հրամանագիր է ստորագրել»,-ասվում է հայտարարության մեջ:

Ուկրաինայի արևելքում շարունակվում են բախումները «հակամայդանի» տասնյակ ակտիվիստների և արմատական «Աջ հատվածի» ծայրահեղականների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել