«Սովորության համաձայն՝ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ նախարարներին փորձում է ամեն կերպ տեղավորել աշխատանքի։ 
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արմեն Մովսիսյանն առաջիկա օրերին կհամալրի այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նախարարական պորտֆելներից հետո անցել են խորհրդականի պաշտոնների՝ քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյան, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյան»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել