«Վահրամ Բաղդասարյանի՝ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար դառնալու հարցը դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ի ներսում. բոլորը զարմացած են՝ բայց ինչո՞ւ ինքը, այդ պոստի համար պայքարելիս է եղել Խոսրով Հարությունյանը, իսկ ջահելների թևը «բրթել» է Կարեն Ավագյանին։
Դժգոհության մյուս պատճառն էլ այն է, ՝որ Վահրամ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի ամենամտերիմ մարդը, և շատերը չեն հասկանում, թե վերջինս ինչպես է աշխատելու Դավիթ Հարությունյանի հետ։
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ժամանակներ առաջ սուր կոնֆլիկտ ունեցավ Աժ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ, ով ընտրվել է այն տարածքից, որտեղ նաև Բաղդասարյանն էր առաջադրվել։
Մինչ Բաղդասարյանը «կմտնի ֆորմի մեջ, ֆրակցիայում հարցերը կլուծի աչքի սուրմա թռցնող խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը»,– թերթի փոխանցմամբ ասում են ՀՀԿ-ում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։