Yasha Solomonyan

Լավն էր, գեղեցիկ էր... էնքան հզոր երգ էր, որ անգամ շոու պետք չէր... չնայած, որ ճիշտն ասեմ, սպասում էի, որ երգի վերջում կլինի համբույրի տեսարան... Ինչևիցե, Արա՛մ ջան, մենք քո հետ ենք, խմում ենք քո ու մեր հաղթանակի համար

Zohrap Yeganyan

Մինչև այս պահը լավագույնը հաստատ Արամ MP3 ի երգն է

Արմեն Ասլյան

Եթե Արամը հաղթեց ազգի 80% կասի, որ իրնքը 100% վստահ էր, որ հաջորդ Եվրոտեսիլը Հայաստանում ա լինելու)))

Նիկոլ Փաշինյան

Հաջորդ տարվա «Երվրատեսիլը» Հայաստանում տեսնելու սպասելիքով. շնորհավորում եմ Արամ MP3-ին տպավորիչ ելույթի առիթով:

Gayane Hakobyan

SUPER!

Vahe Ghazaryan

Լավն էր Արամի երգը, բայց հիմա նրա համար ոչ թե ֆեյսբուքահայության մտքի գոհարներն են էական, այլ ըստ էության աջակցությունը։ Ավելի լավ կլինի քվեարկության մասով ծանոթ-բարեկամ խառնենք իրար /չսովորեցնենք, թե ինչպես պետք է ապրել, այլ օգնենք նյութապես/…

Aram Antinyan

Շնորհակալություն Լատվիային, որ հիմա մեզ հասկանալի բացատրում ա, թե ինչքան լավն ա Հայաստանի երգը մյուսներից :ՃՃ

Զարուհի Ալեքսանյան

Ես Արամի մասին ստատուս չեմ գրելու, չեմ գրելում թե ինչքան լավն էր ինքը....ու թե ինչքան լավ երգեց, թե ինչքան ճիշտ էր մտածված ամեն բան՝ մինիմալիզմի մեջ: Իսկ վերջում՝ հավերժության նշանը...պարզապես սպանեց ՃՃՃ Վերջ....բան չեմ գրելու ))

Արման Թաթոսյան

Չնայած Արամը տաղանդավոր ա, բայց էս երգը մեկ ա չհավանեցի։
Չնայած երգը չհավանեցի, բայց Արամը լավ երգեց։
Չնայած Արամը լավ երգեց, բայց էս մրցույթում լավ ու վատ երգելը էդքան էլ կապ չունի։
Չնայած էս մրցույթում լավ ու վատ երգելը էդքան էլ կապ չունի, բայց որ հաղթենք, ուրեմն քաղաքական մի բան մտածել են ու գլխներիս սարքում են, որ ծախսի տակ գցեն։
Ոնց մտածում եմ, ճիշտը երկրորդ տեղն ա))))))

Մուշեղ Խուդավերդյան

Մի տեսակ անսովոր ու զարմանալի էր, որ Եվրատեսիլում Ադրբեջանի ներկայացուցիչը իր երգում ոչ ԵԱՀԿ Միսկի խմբից բողոքեց, ոչ էլ Ադրբեջանի հանդեպ միջազգային <անարդար> քաղաքականությունից...))))

Արման Թաթոսյան

Արամ MP3-ը դժվար թե հաղթի Եվրատեսիլում, որովհետև մինչև գնալը չի անցել Մելիք-Ադամյան փողոցով))))
(c) ՀՀԿ

Կիլիկիա Հայաստան

Տղավարի ասեմ չէի սպասում նման ելույթ ու կատարում:Հալալա Արամին,նատուռի դզեց,սենց մասնակից մենք չենք ունեցել:Ապրես Արամ ջան...

Levon Panosyan

Եվրատեսիլից առաջ մենք հաճախ սովոր ենք եղել 2-3 ամիս լսել երգի մաքուր ձայնագրություն և հետո հիասթափվել ենք կատարողի ֆալշերից բուն մրցույթի ժամանակ: Չեմ ասում միշտ, այլ՝ երբեմն: Այս անգամ այդպես չեղավ: Արամի կատարումը հրաշք էր:

Ալեն Սիմոնյան

Ես միշտ քննդատել եմ Հ1 աշխատանքը Եվրատեսիլի լուսաբանման հարցում, բայց այս տարի բավակնին լավ են վարում՝ Էրիկն ա, կարծես թե, ու աղջիկ, չգիտեմ անունը:

Zohrap Yeganyan

Անկախ Եվրատեսիլ 2014 ի արդյունքներից, պետք է փաստենք, որ ժողովուրդը սիրեց Արամին իր նոր կերպարի մեջ և ի սրտե երկրպագում է մեր տղու համար: Արամ ջան դուխովվվվվվվվվվվվվվվվվվվ

Styopa Safaryan

Արաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաամ mp3 ջան
ապրեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեես:
Ես որ այս երգի երկրպագուն չէի/չեմ, մի քանի տեղ փշաքաղվեցի կենդանի կատարման ժամանակ:
Եւ հուզված եմ, եւ ուրախ Արամի այս հրաշալի կատարման համար:
Շատ բարդ էր առաջինը երգել ու դահլիճին երկու րոպպե անց բերել կանդիցիայի: Իսկ Արամը դա արեց: Դահլիճի ռեակցիան երգի կեսից արդեն դրա ապացույցն էր:

Zohrap Yeganyan

Արամ MP3 ջան դու այսօր Արամ HD էիր, մի բան էլ ավել

Ani Ginosyan

Կարողա Արամը քաշի ու ծախսի տակ քցի մեզ ?
(c) Մշակույթի նախարարություն

Arsen Babayan

Երբ Արամն այնքան լավ է կատարում, որ մյուս կատարումների ժամանակ հեռուստացույցի ձայնն անջատում ես, որ չփչանա տպավորությունդ եվրատեսիլից 

Zohrap Yeganyan

Արամ MP3 ին ամենալավ օգնությունը կլիներ այն, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատողներին գործուղեին Դանիա: Էդ ժամանակ ինչ թիվ ուզեինք կստանաինք

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ուզու՞մ եք կինոյի վերջը պատմեմ: Ուկրաինան է հաղթելու:

Անկախ Հայաստան

Եվրատեսիլը, որ ուրիշ օգուտ չտա էլ, տարեկան մեկ անգամ այ սենց ողջ հայությանս միահամուռ դարձնելու ու համախմբելու համար արժե շնորհակալություն հայտնել ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել