Այսօր «Կենտրոն» հեռուստատեսությունում Պետրոս Ղազարյանը «Հայկական ուրաբաթի» համար նկարահանում էր Միկոյանի արձանի տեղադրման որոշման հասարակական կողմ ու դեմ մոտեցումները: «Ճառասացներից» մեկը ես էի, և միայն նկարահանումից հետո իմացա հաղորդաման մի «շատ իմաստուն» ներկայացուցչի ով լինելը: Ինչպես պարզվեց, նա Լֆիկի /կարծեմ՝ Սամվել Ալեքսանյան/ գրպանի կոմունիստ-սոցիալիստ - բռնապետ և էլի չգիտեմ ի՞նչ-ո՞վ ոմն պարոն Ահարոնյան էր: Այս պարոնը մի բան էր պնդում,- ուժեղ ձեռք, այո՛, ուժեղ ձեռք, ա՜խ, ուժեղ ձեռք, կարելի է սպանել, ջարդել, աթուն ռուբլի աշխատավարձ տալ, տարվա վերջին՝ արհիմության քսանչորս ռուբլիանոց առողջարանային ուղեգիր և կեցցե՜՜ այս ուրախ կյանքը, որ ընկեր Ստալինն է տվել: Նայեք, խորհուրդ եմ տալիս, հազվադեպ կերպար էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել