Տասը տարի առաջ եթեր գնաց FRIENDS (TV Show)-ի վերջին սերիան: Հազարից մեկա չէ լինում, երբ ամեն ինչ ստացվումա, ամեն մարդ ճիշտ տեղնա ընկնում, ճիշտ գործնա անում ու մենակ էդ ժամանակ են ծնվում գլուխգործոցներ: Էս սիթքոմում ամեն ինչ ստացվել էր` հրաշալի գրողներ, ֆանտաստիկ դերասանական կազմ, բարի ու պոզիտիվ հումոր, տասը տարվա մեջ ոչ մի անգամ իրանք իրանց չկրկնեցին, կերպարները միշտ իրանք իրենց հավատարիմ մնացին ու ոչ մի անգամ չեղավ սերիա, որի ժամանակ բարձր չեմ ծիծաղել: Սրանից առաջ ու հետո էլի լիքը լավ բանա նկարվել, բայց ոչ մեկը այսպես ամեն առումով իդեալական չի եղել: The Office-ը էլի շատ լավ գրած, շատ ծիծաղելի, շատ նուրբ պահերով, լավ դերասաններով, բայց կերպարներին նենց չես կապվում ոնց որ էս 6-ին: Seinfeld` աննորմալ ձևի ծիծաղելի, խայտառակ նորարական, խելացի գրած, լավ իմաստով ցինիկ հակասիթքոմ: Բայց դե նայելուց հետո կյանքի համար կարևոր դասեր հաստատ չեք սովորի: How I Met Your Mother-ում համակրելի կերպարներ էին փորձում սարքել, բայց չեմ հիշում որ երբևիցե հռհռաի: Միշտ երևում էր, որ շոուն ուզումա հենց Friends-ի տեղը զբաղեցնի, դրա պատճառով էլ արդեն դատապարտված էր: Վերջի սեզոններում կերպարները իրանք իրանց միշտ հակասում էին: It ́s Always Sunny in PhiladelphiaԷլի շատ ծիծաղելի, բայց յուրահատուկ տեսակի հումոր գնահատողների համար, Ֆրենդսի նման լայն հանդիսատես երբեք չի ունենա: Մի խոսքով Ֆրենդսը իդեալական սիտքոմն էր: Նայելուց հետո 6 կերպարներին չես կարող այլ կերպ վերաբերվել քան որպես սեփական ընկերների: Սա հեռուստատեսություն կոչեցյալի ամենալավ արտադրանքն ա բառի բոլոր իմաստներով: Ով չի տեսել խորհուրդ եմ տալիս անպայման նայել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152242148297530&set=np.29259243.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել