Esem.am-ը գրում է.
Քարդաշյան ընտանիքը միշտ եղել է ուշադրության կիզակետում: Նախկինում լրագրողների, պապարացցիների և հասարակության թիրախում այս «մաֆիայի» գլխավոր երեք քույրերն էին` Քիմը, Քորթնին և Քլոեն: Սակայն մեծացան Քարդաշյանների խորթ քույրերը և դարձան նրանց գլխավոր մրցակիցները: 18-ամյա Քենդել Նիքոլ Ջեններին լրագորղներն արդեն կնքել են «հաջորդ Քիմ Քարդաշյան» անվամբ:

Քենդելի արտաքին տվյալները նրան «ստիպեցին» դառնալ ԱՄՆ ամենահայտնիերիտասարդ մոդելներից մեկը: 14 տարեկանից նա սկսեց ակտիվորեն նկարվել տարբեր ֆոտոշարքերում: Նրա համար ճանապարհ հարթել դժվար չէր, քանի որ շատերն էին ցանկանում պրոպագանդել սկանդալային Քիմի քրոջը: Նա արդեն հասցրել է լինել նորաձևության բազմաթիվ տների դեմքը:

Դեռ 14 տարեկանում լողափին կիսամերկ նկարվելուց հետո նա հայտնվեց սկանդալի կիզակետում. շատերի կողմից չընդունվեց 14-ամյա սեքսուալ լեդիի կերպարը: Թեպետ Քենդելն իր շատ հաջողությունների համար մեծապես պարտական է խորթ քրոջը` Քիմ Քարդաշյանին, առիթը բաց չի թողնում ընդգծելու, որ ինքը Ջեններ է, ոչ թե Քարդաշյան: Նա անգամ տեղափոխվել է իրենց առանձնատնից, որպեսզի անհնդհատ չլինի «Keeping up» ռեալիթի շոուի նշանակետում: Քիմի և Քենդելի միջև մրցակցությունն ակնհայտ է:

Ի տարբերություն Քիմի, Քենդելին հաճախ քննադատում են շատ նիհար լինելու պատճառով, ինչից նա նեղսրտում է: Տարբեր հարցազրույցներում նա նշում է, որ փորձում է մի փոքր «լցվել», սակայն չի հաջողում: «Մարդուն ասել, որ նա չափից շատ նիհար է, նույնքան վիրավորական է, որքան ասելը, որ նա գեր է»,- նշում է Քենդելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ