էմմա Ուոթսոն
Эмма Уотсон фото

24-ամյա Էմման «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի ավարտից հետո իր մարմնավորած հերոսուհուց վերածվել է հրաշալի, նուրբ երիտասարդ կնոջ: Էմմա Ուոթսոնը գեղեցիկ է, կրթված, շատ լավ հումորի զգացում ունի և անչափ նորաձև է: Անցյալ տարի «Empire» ամսագիրը ամենասեքսուալ կանանց ցուցակում Էմմային առաջին հորիզոնականում էր դասել: Ներկայումս պետք է մեկ տարի սպասել գեղեցկուհուն կրկին էկրաններին տեսնելու համար: Նա նկարահանվում է Ալեհանդրո Ամենաբրայի «Վերադարձ» ֆիլմում:

Սոֆյա Վերգարա
София Вергара фото

«Ամենացանկալի», «Լավագույն կազմվածք», «Ամենագեղեցիկ կուրծքը» - բոլոր այս անվանակարգերը հեշտությամբ գրավում է կոլումբիացի դերասանուհի և նախկին մոդել Սոֆյա Վերգարան: Նա արդեն բոլորել է իր 42-ամյակը, մեծացնում է 21-ամյա որդուն և դարձել է այն եզակիներից, ովքեր 40-անց տարիքում հպարտորեն կրում են սեքս-սիմվոլի կոչումը: «Ինչ անեմ, որ ես այդքան սեքսուալ եմ»,- խոստովանում է դերասանուհին: Հարկ է նշել, որ նա դեռևս երկար ժամանակ չի պատրաստվում զիջել իր հորիզոնականները:

Միլա Կունիս
Мила Кунис фото

Միլա Մարկովնա Կունիսը ծնվել է Չերնովցի քաղաքում: Մանուկ ժամանակ տեղափոխվել է ԱՄՆ: Իր դերասանական կարիերան սկսել է «Բարբիի» գովազդում նկարահանվելուց: Վերջին տարիների ընթացքում Միլան տղամարդկանց ամսագրերի գլխավոր հերոսուհին էր, բազմիցս հայտնվել է «ամենասեքսուալների» շարքում: Ներկայումս նա նշանված է Էշթոն Կատչերի հետ, և զույգը սպասում է իրենց առաջնեկին:  

Էմիլիա Քլարկ
Эмилия Кларк фото

Այս դերասանուհու ամենահայտնի նախագիծը դեռևս միայն «Գահերի խաղը» սերիալում մարմնավորած իր դերն է: Ասել, որ այս սերիալը հայտնի է, նշանակում ոչինչ չասել: Այս պարագայում իր մեծ ներդրումն է ունեցել Էմիլին, ում կերպարն արտահայտում է բնավորության և՛ կոպտություն, և՛ կանացիություն: Էմիլի Քլարկը ծնվել է տաղանդավոր և ստեղծագործ ընտանիքում:

Օլիվիա Ուայլդ
Оливия Уайлд фото

Օրեր առաջ Օլիվիան իր առաջնեկին է լույս աշխարհ բերել: Նա բազմաթիվ անգամներ ամենասեքսուալ դերասանուհիների շարքին է դասվել: Օլիվիան շատ յուրահատուկ արտաքին ունի, ինչը նրան հնարավորություն է տալիս կատարել ցանկացած դեր:

Սքարլեթ Յոհանսոն
Скарлетт Йоханссон фото

Եթե կարծում եք, որ Սքարլեթն առաջին իսկ դերերից գրավել է աշխարհը, ապա չարաչար սխալվում եք: Նա ինքն իրեն բավականին քննադատորեն է վերաբերվում՝ նշելով իր ցածր հասակը, կոշտ ձայնը և եղունգները կրծելու հատկությունը: Սքարլեթը ներկայումս սպասում է իր առաջնեկին և պատրաստվում է ամուսնանալ:

Քրիստինա Հենդրիքս
Кристина Хендрикс фото

Քրիստինան յուրահատուկ կին է: Ուժեղ բնավորությամբ, անչափ գրավիչ արտաքինով այս դերասանուհին մեր օրերում այլմոլորակայինի տպավորություն է թողնում: Նա հայտարարել է, որ Facebook-ը սարսափելի երևույթ է, այն ներխուժում է անձնական կյանք:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել