carlo-ancelotti-32-43461in.am-ը գրում է.

Իսպանական մամուլի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ակտիվորեն հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ծառայություններով:

Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել իտալացի մասնագետի հետ՝ նրան առաջարկելով 18 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Այնուամենայնիվ, իտալացին չի ցանկացել փոխել ակումբային գրանցումը:

«Ցավում եմ, որ պետք է մերժեմ առաջարկը, բայց ես երջանիկ եմ «Ռեալ»-ում: Աշխատում եմ աշխարհի լավագույն ակումբում»,- առաջարկին պատասխանել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ «Յունայթեդ»-ը շուտով կհայտարարի Լուի վան Գալի՝ թիմի գլխավորև մարզչի պաշտոնում նշանակման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել