Տրայան Հրիստեան անդրադարձել է Գերմանիայի դեսպանի հայտարարությանըArmnewstv.am-ը գրում է.

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան վերահաստատել է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը չի կարող առանձնացվել հիմնական փաթեթից: Լրագրողների խնդրանքով նա արձագանքել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի հայտարարությանը: Հրիստեան նկատել է, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո Եվրամիության հետ նրա գործակցության փաստաթուղթը Վիլնյուսում արված համատեղ հայտարարությունն է:

-Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը չի կարող առանձնացվել հիմնական փաթեթից, որի շուրջ ընթանում էին բանակցությունները: Եթե ուզում ենք այլ համաձայնագիր ստորագրել, մենք պատրաստ կլինենք քննարկել դա: Բայց նախ պետք է Եվրամիության անդամ երկրների համաձայնությունը ստանալ,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել