Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Վրաստանում սոցհարցում է անցկացրել մոտ 4000 մարդու շրջանում՝ պարզելու քաղաքական ուժերի վարկանիշը և մի շարք այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը: Հարցումն անց է կացվել մարտի 26-ից մինչև ապրիլի 18-ը:

Հարցվածների մեծ մասն այն կարծիքին է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շարունակում է մնալ այն անձը, ով որոշումներ է կայացնում իշխանության գործունեության վերաբերյալ: Նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկրում ժողովրդավարություն է: Այդ կարծիքին է 46%՝ 2013 թվականի 54%-ի դիմաց:

Եվրամիությանը Վրաստանի անդամակցելուն կողմ է հարցվածների 65%-ը, իսկ 16%-ը կարծում է, որ Վրաստանը պետք է մտնի Եվրասիական միություն: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ապա դրան կողմ է 72%-ը, դեմ՝ 15%-ը:

Ըստ հարցումների արդյունքների՝ ընտրողների 55%-ն աջակցում է իշխող «Վրացական երազանքին», 22%-ը՝ ընդդիմադիր «Ազգային շարժմանը», իսկ արտախորհրդարանական ուժերի ընդհանուր վարկանիշը չի անցնում 16%-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել