Araratnews.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: «Մեր ցանկությունն է, որպեսզի Պորտուգալիան ունենա իր հաստատուն տեղը Հայաստանի բարեկամների շարքում: Վստահ եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ ամեն ինչ անելու եք»,-դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



