8 մթերք, որոնք կնպաստեն նյութափոխանակությանըAroxj.am-ը գրում է.

Նյութափոխանակությունը օրգանիզմի հիմքն է: Քիմիական միացությունների այն խումբն է, որը ապահովում է օրգանիզմի կենսականությունը, կյանք է տալիս բջիջներին և նպաստում է դրանց զարգացմանը: Այս բարդ բացատրությունից հետո, ավելի պարզ. Նյութափոխանակությունը նպաստում է ամբողջ օրգանիզմի աճին, դրա ճիշտ զարգացմանը, ներքին օրգանների առողջ աշխատանքին և լավ ինքնազգացողությանը: Նյութափոխանակության բարելավման գլխավոր գրավականը ճիշտ սննդակարգն է: Այն մթերքները, որոնք չեն պարունակում վտանգավոր նյութեր ու հավելումներ: Նյութափոխանակության խախտման պատճառներ կարող են լինել  ժառանգականությունը և օրգանական հիվանդությունները: Aroxj.am-ը ներկայացնում է այն մթեքրները, որոնք կնպաստեն ձեր օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությանը:

Գրեյֆրուկտ, նարինջ, կիտրոն

Այն ցիտրուսները, որոնք ունեն վառ արտահայտված գունավորում ուժեղ խթանիչներ են նյութափոխանակության համար: Նրանք նպաստում են օրգանիզմի մետաբոլիզմին, միկրոէլեմենտների և վիտամինների որոշակի խմբի շնորհիվ: Ցիտրուսային մրգերի պարբերական օգտագործումը նպաստում է մարսողությանը և դրա արդյունքում նաև օրգանիզմի ամբողջական նյութափոխանակությանը:

Կանաչ թեյ

Առավոտյան խմած կանաչ թեյը օրգանիզմին ստիպում է օրգանիզմի նյութափոխանակության ուժեղացված ռեժիմով աշխատանքին: կանաչ թեյը նպաստում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը և թեթևության զգացողություն է առաջացնում որովայնում ու ստամոքսում: Միաժամանակ կանաչ թեյը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և չեզոքացնում է անպետք ճարպերը:

Կաթնամթերք

Կալցիի պակասը-իսկական վտանգ է օրգանիզմի նյութափոխանակության համար: Եթե չեք օգտագործում կաթնամթերք խթանում է օրգանիզմում կալցիտրիոլ հորմոնի արտադրմանը: Այդ հորմոնը դադարեցնում է անպետք ճարպերի վերամշակումն և օրգանիզմից դուրսբերումը: Սակայն պետք էչէ օգտագործել բարձր յուղայնությամբ կաթնամթերք:

Նուշ

Նուշի օգտակարությանմասին վաղուց է հայտնի: Այն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր և վիտամիններ, կարգավորում է նյութափոխանակությանը և դրական է ազդնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել