Tert.am-ը գրում է.
Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած Երևանի մետրոպոլիտենի տնօրինության կողմից ամիսներ առաջ ազատված երեք աշխատակիցների գործով դատական առաջին նիստից հետո հայցվոր կողմի փաստաբան Քրիստինա Գևորգյանը նշեց, որ նրանց աշխատանքից ազատման պատճառը անձնականացված է և քաղաքականացված: Նա նաև նշեց, որ անհասկանալի է պատասխանող կողմի մեկնաբանությունը աշխատանքից ազատելու կապակցությամբ:
«Մետրոպոլիտենի իրավաբանական բաժնի պետը ասում է, որ գրանցամատյաններում շարժասանդուղքի տեխնիկական վիճակի մասին գրառումներ չանելը կամ տարածքում կողմնակի անձի ներկայությունը կարող է ընկերությանը նյութական վնաս հասցնել կամ որևէ անձի մարմնական վնաս: Եթե նման փաստ, դեպք չի պատահել, ինչպե՞ս կարող է պնդել, որ գրառում չկատարելը կարող է նման հետևանքի հանգեցնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երևանի մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատողներ դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի: Օրեր անց մետրոպոլիտենի տնօրինությունն ազատել էր աշխատանքից ակցիային մասնակցած երեք աշխատակիցների՝ Անդրանիկ Գևորգյանին, Գագիկ Գալստյանին և Սևակ Հովհաննիսյանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



