1in.am-ը գրում է.
Հարավկորեական Samsung ընկերությունը ծրագրում է Galaxy Tab S բրենդի ներքո թողարկել պլանշետների նոր շարք: Նորույթի առանձնահատկությունները կդառնան WQXGA (2560х1600 կետ) խտությամբ գերպարզ AMOLED դիսփելյները և մատնահետքի սքաները:
AMOLED էկրանով միակ պլանշետը եղել է Galaxy Tab 7.7-ը, որն ընկերությունը թողարկել է 2011-ին:
SamMobile կայքի տվյալներով՝ 2014-ին Samsung-ը կրկին կանցնի AMOLED պլանշետների: Կորեական արտադրողից սպասում են առնվազն երկու մոդել՝ 8.4 և 10.5 դյույմանոց էկրաններով: Երկուսի համար էլ խոստանում են WQXGA-խտությամբ էկրաններ, 8-միջուկանի Exynos 5420 չիպեր, 3 գբ օպերատիվ հիշողություն, 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ Full HD որակով նկարահանման հնարավորությամբ: Առջևի տեսախցիկը կլինի 2.1 մեգապիքսելանոց:
Սպասվում է, որ մատնահետքի սքաները կներկառուցվի Home կոճակում: Այն թույլ կտա վճարումներ կատարել PayPal-ի միջոցով, արգելափակումից դուրս բերել սարքը, մուտք գործել հավելվածներ և այլն:
Նորույթները կթողարկվեն սպիտակ և մոխարգույն գույներով: Թողարկման մոտավոր ամսաթիվն ու արժեքը հայտնի չեն:



