Tert.am-ը գրում է.
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ այսօր այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի ներսում և այն, ինչ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի շուրջ, շաղկապված են իրար հետ, և այդպիսով Ադրբեջանը փորձում է պահանջել իր հանդեպ հատուկ ուշադրություն՝ մոռանալով մարդու իրանվունքների և այլ միջազգային օրենքների մասին:
«Ադրբեջանը ստանում է մի նոր հնարավորություն՝ թափ տալ և պահանջել իր հանդեպ ունենալ հատուկ ուշադրություն: Եվ զուտ նավթային և գազային առք ու վաճառքի հարցերի բարձրացման պայմանով նման քայլեր է անում»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի դժգոհություններն ամերիկացի համանախագահի շուրջ, թե իբր վերջինս հայամետ դիրքորոշում է արտահայտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



