Չինաստանը ռեսուրսների սակավությունը փոխհատուցելու է Աֆրիկայի հաշվինPanorama.am-ը գրում է.

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը աֆրիկյան իր շրջագայության ընթացքում մայիսի 4-11-ը կայցելի Եթովպիա, Նիգերիա, Անգոլա, Քենիա և Աֆրիկյան միության կենտրոնատեղի Ադիս-Աբեբա քաղաքում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Չինաստանը իր արտաքին քաղաքականության մեջ միշտ էլ կարևորել է աֆրիկյան երկրների հետ տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդումը: 

2013թ.-ին Չինաստանի և աֆրիկյան երկրների միջև ապրանքաշրջանառությունը նոր ռեկորդ է սահմանել` հասնելով 210.2 միլիարդ դոլարի, ինչը 5.9%-ով գերազանցում է 2012թ.-ի ցուցանիշները:

Նախորդ տարի Չինաստանը Աֆրիկա է արտահանել 92.8 միլիարդ դոլարի ապրանք, իսկ աֆրիկյան մայրցամաքից Չինաստան արտահանումը կազմել է 117.6 միլիարդ դոլար: Այս պահի դրությամբ, Չինաստանի կապիտալով Աֆրիկայում ստեղծվել է ավելի քան 2000 ձեռնարկություն՝ գյուղատնտեսության, վերամշակման, ենթակառուցվածքային ևայլ ոլորտներում:

Փորձագետների գնահատականներով, 2014թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 300 միլիարդ դոլարի:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուն Լեյը մեկնաբանելով Պեկինի և աֆրիկյան երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը հայտարարել է, որ Պեկինը ջանքեր է կիրառում չին-աֆրիկյան ռազմավարական կապերի ամրապնդման և Աֆրիկա մայրցամաքի զարգացման ու բարգավաճման համար: Նրա խոսքերով, չինական կողմը իրականացնելու է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի 2013թ.-ի մարտին Աֆրիկա կատարած այցի շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: 

Սի Ձինպինը մարտի 22-30 աֆրիկյան շրջագայության ընթացքում այցելել էր Տանզանիա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն և Կոնգոյի Հանրապետություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել