
Այս հրապարակումով ArmStar.am-ը կպատմի այս ոչ ալկոհոլային ու գազավորված ըմպելիքի օգտաործման ամենաանսպասելի միջոցները:
1. Հեռացնում է ժանգը
Մետաղական ժանգոտած մակերեսը մաքրելու համար հարկավոր վրան կոլա լցնել, գիշերը թողնել կոլայի մեջ, իսկ առավոտյան լվանալ:

2. Էժան «բծամաքրուկ»
Կոլան հանդիսանում է հագուստի վրայից կեղտաբծեր մաքրելու ամենաէժան տարբերակը: Հարկ է ըմպելիքը լցնել կեղտաբծի վրա, մի քանի րոպե թողնել այդ վիճակում, այնուհետ լվանալ սովորական լվացքի պես: Կոլան պայքարում է նաև յուղի և արյան հետքերի դեմ:

3. Վերացնում է ցավը և քորվելու ցանկությունը
Կոլան օգնում է թեթևացնել ինչպես քորը, այնպես էլ ցավը, որոնք կարող են առաջանալ տարբեր միջատների խայթոցներից: Հարկ է ուղղակի կծած տեղը շփել կոլայով:

4. Հեռացնում է տհաճ հոտը
Մաշկին կպած անցանկալի հոտերից (օրինակ` սկունսի) ձերբազատվելու համար ձեզ կօգնի հետևյալը. մեկ մետաղյա տարայով կոլա, մեկ դույլ ջուր և փոքր քանակությամբ օճառ: Վստահ լինելու համար կարող եք ավելացնել ջրածնի պերոքսիդ և կերակրի սոդա: Եթե հոտը դեռ պահպանվել է, ապա խառնուրդի մեջ թաթախված սպունգով սրբեք մաշկը և ցնցուղ ընդունեք:

5. Հալեցնում է դիմապակու սառույցը
Եթե մեքենայի դիմապակին ծածկվել է սառույցի շերտով, ապա այս դեպքում էլ օգնության կգա կոլան: Լցրեք կոլան սառցակալած հատվածի վրա և սպասեք մի քանի րոպե: Քիչ հետո ապակին մաքրելը բավական հեշտ կլինի:

Շարունակությունն` այստեղ



