Հա, իրոք, ինձ միշտ հետաքրքրել է՝ որքան գումեր են ստանում այս մարդիկ: Մտածում էի՝ պետք է որ միջինից բարձր ստանան, որովհետև գործը ոչ միայն պատասխանատու է, այլ նաև ստրեսային, քանի, որ անընդհատ ստիպված ես դիմանալ կողքիններիդ ճնշող հայացքներին, լսել անմակարդակ ռեպլիկներ ու հաճախ ես կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվում:
Այս մարդկանց աշխատանքային պարտականությունների մեջ մտնում է անմիջական շփվումը քաղաքացիների եւ հյուրերի հետ: Այս գումարտակի ոստիկաններին առաջադրվել են խիստ պահանջներ: Ծառայողների ընտրությունը կատարվում է հաշվի առնելով ոչ միայն նրանց ֆիզիկական եւ բարոյահոգեբանական բնութագրերը, այլեւ առնվազն մեկ կամ երկու օտար լեզվի իմացությունը, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, բոլոր դեպքերում դաժան, կամայական եւ խտրական դրսեւոումները բացառելու, հասարակական կարգի պահպանման հարցերով լրատվամիջոցների հետ շփվելու, բանակցություններ վարելու կարողությունները:
Դե լավ, անցնենք բուն հարցին, վերջապես որքա՞ն են ստանում նրանք:
Մինչ օրս Գումարտակի հրամանատարը (ոստիկանության գնդապետ, ծառայության 20 տարվա ստաժով) ստանում էր 190 հազ. դրամ, Իսկ Դասակի հրամանատարը՝ (ոստիկանության կապիտան, ծառայության 15 տարվա ստաժով) 145 հազ. Դրամ, Ավագ ոստիկանը (ոստիկանության ենթասպա, ծառայության 10 տարվա ստաժով)` 113.5 հազ. դրամ
Սակայն ՀՀ ոստիկանությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը` նրանց աշխատավարձի 60% հավելավճար սահմանել, քանի որ գտնում է, որ այդ գումարը քիչ է նման պատասխանատու գործի համար: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում: Դրա հետեւանքով աշխատավարձերը կփոխվեն հետեւյալ կերպ՝
Գումարտակի հրամանատարը կստանա 305 հազ. դրամ, Դասակի հրամանատարը՝ 232 հազ. դրամ, իսկ Ավագ ոստիկանը՝181.5 հազ. դրամ: