1in.am-ը գրում է.
47-ամյա բրիտանացի Քենթ Գարեթ Դևիսը տուգանվել է Սելին Դիոնի երգը «Տիտանիկ» ֆիլմից, ինչպես նաև «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի երգերն ու Boom Shack-A-Lak կոմպոզիցիան բարձր լսելու համար: Տղամարդու մոտից առգրավվել է փլեյերն ու բարձրախոսներով համակարգիչը, հայտնում է Metro-ն:
Գարեթի հարևանը ոստիկանություն էր կանչել՝ այլևս չդիմանալով ամբողջ օրը երաժշտության բարձր ձայնին:
Որքան էլ տարօրինակ է, ոստիկանները զայրացած բրիտանացու բողոքներին միանգամայն հիմնավոր էին անդրադարձել:
Նրանք առգրավել էին 3 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ սարքերը, ինչպես նաև CD ու DVD ձայնասկավառակներ:
Վիրավորված բրիտանացին իրեն բռնաճնշումների զոհ է համարում ու պահանջում է իրեն անհապաղ վերադարձնել առգրավված գույքը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1279074.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել