Ես Միկոյանի արձանը դնելուն կողմ չեմ, ու կարծում եմ, որ սա իշխանությունների կողմից նորից հրապարակ նետված կեղծ օրակարգերից մեկն է: Այս մասին տեսակետս հայտնել եմ ու որոշել էի այլևս չվիճել, բայց չդիմացա:
Ողջ ազգը դրել ա Միկոյանին ա մեղադրում ստալինյան բռնաճնշումների ու անմեղ զոհերի համար, բայց մի հատ ձեզ հարց տվեք, արդյոք միայն Միկոյանն է մասնակից եղել դրան: Մի դարաշրջանում, որ ամեն մի հարևանը մյուս հարևանի անունով անոնիմկա դանոս էր գրում, սուտ մատնություններ անում, արդյո՞ք մեղավորների քանակը անհամեմատ ավելի մեծ չպետք ա լիներ: Մի օր որ բացահայտեք ձեր պապերի կողմից գրված դանոսների պատճառով էլ են մարդկանց աքսորել ու գնդակահարել, ի՞նչ պետք ա անեք, ձեր պապերից, ընտանիքից ու ազգանունից էլ եք հրաժարվելու:
Բա երբ արձանի հարցը չկար, ինչո՞ւ ոչ մեկ Միկոյանի չարագործությունների մասին չէր խոսում, խոսում էինք միայն Կարիբյան ճգնաժամի օրերին իր փայլուն դիվանագիտական գործունեության և շատ-շատ մատակարարումների նախարար եղած ժամանակների ու մսի ֆաբրիկայի մասին:
Պատմությունները մանիպուլացիաներ չի սիրում, պատմության մեջ առանձին վերցրած մարդու կենսագրության մի առանձին հատված չի կարելի առանձնացնել ու ներկայացնել մնացած կենսագրությունից առանձին՝ միայն դրական կամ բացասական լույսի ներքո:
Բոլորն ասում են, որ Միկոյանը ստալինիստ ա եղել, բայց ոչ մեկ չի ուզում ասի, որ Միկոյանը Ստալինի մահից հետո նրա գործունեությունը դատապարտողներից ու քննադատողներից մեկն ա եղել, ու երկրորդ դեմքն ա եղել այն վարչակարգի, որը դատապարտել ա Ստալինի ռեպրեսիաներն ու ռեաբիլիտացրել նրա զոհերին:
Միկոյանի չարագործություններն ու սրիկայություններն հնարավոր չի մոռանալ ու ներել, բայց նաև պետք ա ընդունել, որ եթե չլիներ Միկոյան փայլուն դիվանագետն ու բանակցողը, միգուցե այսօր ոչ մենք լինեինք, ոչ էլ նրա մասին քննարկումներ լինեին. միջուկային պատերազմը կջնջեր բոլորիս:
Հ.Գ
Ես գիտեմ, որ էս ստատուսից հետո ինձ չընդունողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է, գիտեմ նաև, թե ինչերի մեջ են ինձ մեղադրելու, բայց ես գոնե միշտ համարձակություն եմ ունեցել արտահայտել իմ կարծիքը և դեմ գնալ իմ կողմից շատ հարգված ու սիրված մարդկանց կարծիքին, եթե նրանց հետ համաձայն չեմ եղել:
Հ.Գ 2
Այո, Միկոյանը եղել է չարագործ սրիկա, բայց նաև փայլուն դիվանագետ և փայլուն մենեջեր, և պատմությունը թող դատի իրան, իսկ մենք ամեն ինչի համար միայն Միկոյանին մեղադրելիս մեկ-մեկ էլ կարող ենք գիտակցել, որ միգուցե մեր նախնիներն էլ անմասն չեն եղել այդ ամենին:
Հ.Գ 3
Թալեյրանն էլ է եղել սրիկա և չարագործ, անգամ պետության դավաճան, երբ փողի դիմաց ծառայում էր ռուսական ցարին, և հայտնում պետական գաղտնիք, բայց այսօր ֆրանսիացիները շատ լավ հիշելով այդ ամենը, հիշում են նաև, որ ջախջախված նապոլեոնյան Ֆրանսիան ի վիճակի եղավ պահպանել Ֆրանսիայի ամբողջականությունը միայն Թալեյրանի հանճարեղ դիվանագիտական ունակությունների և գործունեության շնորհիվ!!!