Gerhard-Schroder_2727925b1in.am-ը գրում է.

Սովորաբար հանցավոր կապերով բիզնեսմեններին չեն հրավիրում բունդեսկանցլերի գերատեսչություն: Սակայն Der Spiegel ամսագրի տեղեկությամբ՝ 2005 թվականի փետրվարի 14-ին Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Գերհարդ Շրյոդերը գերմանացի և ռուս ձեռնարկատերերի փոքր խմբի ընթրիքի ժամանակ ընդունել է ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկային:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը «կտրականապես դեմ էր արտահայտվում Դերիպասկայի անհատականությանը»: Գերմանիայի կանցլերի գերատեսչության աշխատակիցներից մեկը նշել է, որ Գերմանիայի դաշնային ծառայության տվյալներով՝ տեղեկություն կա կազմակերպված հանցավորությանը Դերիպասկայի առնչության մասին, ինչը դուրս է «ռուսական բիզնեսի ներկայացուցիչների համար նորմալ մակարդակի կասկածելի բիզնես-մեթոդների» շրջանակներից:

Der Spiegel-ը հիշեցնում է, որ այն ժամանակ Օլեգ Դերիպասկան համարվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից և գործնական կապեր է ունեցել «Գազպրոմ» կոնցեռնի հետ: Վերջին ժամանակներս գործարարին մաֆիայի հետ կապերի համար կասկածանքով արգելված է մուտք գործել ԱՄՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել