Սելֆի անելու փորձը երբեմն կարող է ավարտվել ձերբակալությամբ: Այս հոդվածում մենք ներկայացնել ենք 10 սելֆիների զարմանալի պատմություններ:


1. Բրիտանացի Էշլի Կիստը սելֆի էր արել կողոպուտի ժամանակ: Նա լուսանկարվել էր տանը գտնված հեռախոսի վրա և հանկարծակի ուղարկել էր այդ բաժանորդի կոնտակտներից մեկին: Ընկերները ոստիկանություն էին կանչել:

2. Երկու աղջիկ սելֆի էին արել խանութը կողոպտելուց առաջ: Ոստիկանությունը դեռահասներին ձերբակալել էր իրենց տատիկի բնակարանում, իսկ խուզարկման ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել էր երկու դիմակ, դանակ և հեռախոսներից մեկում այս լուսանկարը:

3. Նեբրասկայի բնակչուհին՝ Քայլի Հիլը, բեյսբոլի խաղի ժամանակ դաշտ էր դուրս վազել: Այնուհետև համացանցում էր հայտնվել լրագրողների լուսանկարը, ինչպես նաև Հիլի սեփական սելֆին՝ զայրացած պահակների ֆոնի վրա:

4. Երիտասարդը Միլանից գողացել էր iPad և դրանով սելֆի էր արել: Լուսանկարը բեռնվել էր iCloud-ում, որից հետո գողը ձերբակալվել էր:

5. Գրեթե նույն պատմությունը պատահել էր 19-ամյա Ջեսս Էվալդի հետ: Ոստիկանությունը հրապարակել էր գողացված iPhone-ի վրա արված սելֆին, այնուհետև մեկը մյուսի ետևից պարզվել էին Էվալդի մյուս հանցանքները:

6. Դեռահասներ Տիկոն Սոլոմոնի և Թերրենս Սիստրիկոմի հետ նույնատիպ դեպք էր տեղի ունեցել: Նրանք հեռախոս էին գողացել և նրանով սելֆի արել, իսկ հեռախոսի տերը լուսանկերները նկատել էր իր iCloud-ում և տեղեկացրել էր ոստիկանությանը:

7. iCloud-ում պահպանված լուսանկարը մատնել է նաև 23-ամյա Լա Վորնե Լի Բեննետին: Նա ոչ միայն գողացել էր հեռախոսը, այլև զինված հարձակում էր կատարել՝ ատրճանակով սպառնալով իր զոհին:  

8. 21-ամյա Ջաստին Բալերը զենքը ձեռքում սելֆի էր արել և այն հրապարակել Facebook-ում, որից հետո կողոպտել էր Միչիգան նահանգի բանկը: Բանկի տեսախցիկներն ուսումնասիրող ոստիկանները ճանաչել և ձերբակալել էին նրան:

9. Ադամ Հոուի հեռախոսը հայտնաբերվել էր կողոպուտի վայրում: Տիրոջ սելֆին օգնել էր ոստիկանությանը գտնել և ձերբակալել նրան:  

10. 16-ամյա ռուֆերը կարողացել էր բարձրանալ 1 World Trade Center շենքը և նրա տանիքին սելֆի անել: Նրան ձերբակալել էին ապօրինի ներխուժման համար, իսկ պահակին, ում կողքով անցել էր երիտասարդը, ազատեցին աշխատանքից:

foolishselfies11 10 глупых селфи, приведших к аресту

Բոնուս: Երգչուհի Րիհաննայի՝ էկզոտիկ կենդանու հետ լուսանկարը հանգեցրել էր կենդանու տիրոջ ձերբակալմանը, քանի որ Թաիլանդում (որտեղ արվել էր լուսանկարը) լորին պաշտպանվում է պետության կողմից և արգելվում է նրան օգտագործել զբոսաշրջիկների զվարճանքի համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել