Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանի Ալվեսը ցույց տվեց, թե ինչպես պետք է պայքարել ռասիզմի դեմ: Ապրիլի 27-ին, Վիլյառեալի հետ խաղի ժամանակ, անկյունային խաղարկման պահին տրիբունայից բանան նետեցին նրա ուղղությամբ: Դանին չշփոթվեց, գետնից վերցրեց և կերավ այն: Միջադեպից հետո տարբեր երկրների և ակումբների ֆուտբոլիստները, մարզիկները և երկրպագուները ևս աջակցեցին նրան և բանանով լուսանկարները տեղադրեցին սոց կայքերում: Ահա դրանք:

 

Ինտերի ֆուտբոլիստները

 

 

Նեյմարի քույրը

 

 

Վիտսել
Վլադիմիր Կլիչկո
Յուվենտուսի ֆուտբոլիստները
Դրիս Մարտենս
Ավտոմրցարշավորդ Մարկ Կավենդիշ
Յայա Տուրե
Ֆերնանդինիո
Ալեքս Սոնգ
Բակարի Սանյա
Սերխիո Ագուերոն և Մարթան 
Խուլիո Բապտիստա
Լուկաս Մոուրա
Մուսսա Դեմբելե և Նասեր Շադլի
Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցի և հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելլի
Կորինտիանսի ֆուտբոլիստները
Սելտայի ֆուտբոլիստները
Զենիթի հարձակվող Հալքը՝ իր ընտանիքի հետ

 

 

Նեյմարը՝ իր որդու հետ
Էրիկ Աբիդալ
Եվգենի Լևչենկո
Հաբիբ Հաբիբու
Օսկար, Վիլլիան, Դևիդ Լյուիս
Մարիո Բալոտելի
Պիեր-Էմերիկ Օբամենքն ու Ռոբերտ Լևանդովսկին
Ռոբերտո Կառլոս
Ֆելիպե Կոուտինյո և Լուիս Սուարես
Երկրպագուներից
Երկրպագուներից
Երկրպագուներից
Ամերսաիհան Էնհբոլ
Երկրպագուներից
Պրոյսսեն Մյունստերի ֆուտբոլիստները
Տոտենհեմի ֆուտբոլիստները
Ջեյմս Ֆելդեին

 

Ավելի ուշ, բրազիլական Loducca PR գործակալությունը հայտարարեց, որ ֆուտբոլիստի նման ռեակցիան՝ ուտել իր վրա նետված բանանը, մտածված է եղել դեռ Էսպանյոլի հետ խաղից հետո, երբ Նեյմարի և Ալվեսի ուղղությամբ ռասիատական արտահայտություններ հնչեցին և տիրբունայից բանան նետվեց նրանց ուղղությամբ: Այդ միջադեպից հետո բրազիլական ընկերությունը կապվեց ֆուտբոլիստների հետ, և պայմանավորվեցին, որ նման բան կրկնվելու դեպքում պետք է վերցնել բանանը և ուտել այն: Դա նախատեսվում էր, որ աներ Նեյմարը, ով ավելի հայտնի էր երկրպագուների շրջանում, բայց դա պատահեց Ավլեսի հետ և արդյունքը նույնը եղավ:
Իսկ Ալվեսի հայրը որոշել է այս միջադեպից հետո բանան աճեցնել:
- Մենք աճեցնում ենք կոկոս, մանգո, դդում, ձմերուկ: Ես նման մտադրություն ունեի, իսկ այս դեպքից հետո արդեն հստակ որոշել եմ բանան աճեցնել: Ի դեպ, ես Դանիին ասել եմ, որ էլ չուտի իր ուղղությամբ նետված բանանները. դրանք հնարավոր է թունավորված լինեն,- հավելել է Դոմինգուշ Ալվեսը:
Իսկ բանանը նետելու մեղադրանքով արդեն կա ձերբակալված: Ոմն Դևիդ Կամպայո Լեոն է: Մինչ քրեական գործ հարուցելը նրան արդեն ցմահ արգելել են հայտնվել ստադիոններում: Իսկ եթե ապացուցվի նրա մեղքը, ապա սպառնում է մինչև երեք տարի ազատազրկում: Վիլյառեալի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այն լուրերը, որ Դևիդ Կոմպայոն աշխատել է որպես մարզիչ՝ ակումբի մանկապատանեկան հավաքականներից մեկում:

 

  
26-ամյա Դևիդ Կոմպայոն՝ Վիլյառեալի մարզիչ Ֆերնանդո Ռոիգոմի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել