Tert.am-ը գրում է.
«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը ակնհայտորեն կասկածի տակ է առնում 2014թ. գյուղատնտեսական տարվա՝ սակավաջուր լինելու մասին պաշտոնական հայտարարությունը:
«Էսօր օդերևութաբանական կայանը, ի զարմանս մեզ, հայտարարում է, որ սակավաջուր տարի է, որը միայն Աստծո կամքով կարող էինք իմանալ, թե էս տարին սակավաջո՞ւր է լինելու, թե՝ ոչ, մանավանդ որ օդերևութաբանական կայանը էսօր ասում է՝ շոգ է լինելու, բայց անձրև է գալիս: Իրենք որտեղի՞ց վերցրին, որ սակավաջուր է լինելու: Ուրիշ հարց է, որ ջրամբարները թերի են աշխատել և ջրի կուտակումներ չեն եղել»,- հայտարարեց գյուղատնտեսը:
Նա է՛լ ավելի տարակուսած է, թե ինչպես է նման պատկեր ստացվել, երբ մարտի վերջին Հայաստանի տարածքով առատ ձյուն է տեղացել, անձրևների մասին էլ էլ չասած: «Ես մնում եմ զարմացած, եթե 2 տարի առաջ մեր ջրամբարները լիովին բավարարում էին, էս վերջին 2 տարում ի՞նչ պատահեց, որ չեն լցվում, զարմանքս էլի մեծ է, որ այդ ջրամբարները չեն ուզում լցվեն »,- հեգնեց գյուղատնտեսը:
Հարցին, թե ակնարկում է այն, որ «ջրամբարները չեն ուզում լցվել»-ը պայմանավորված է Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու կառավարության վերջին նախագծերով, Հրաչ Բերբերյանն ի պատասխան միայն շարունակեց. «Ինչ-որ շատ հետաքրքիր տենդենց ա գնում… որ էդ ջուրը գոլորշիանում է, հատուկ ձյուն է գալիս Հայաստանում. ձյունը ցնդում է, սպիրտ կա՞ էդ ձյան մեջ, ցնդում է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



