Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ կոնգրեսի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 100 մլն դոլարի ռազմական օգնություն։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինասկայա պրավդա»-ն։
Նրա խոսքերով՝ ամերիկյան սենատորների մի մեծ խումբ նախապատրաստում է օրենք, որը թույլ կտա Ուկրաինային տրմադրել ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական օգնություն՝ «դիմակայելու ռուսական ռազմական ագրեսիային»։
«Մենք ցանկանում ենք Պուտինին հասկացնել, որ նա բարձր գին է վճարելու, եթե ցանկանա պոկել Ուկրաինայի արևելքը կամ նույնիսկ՝ հարավը», – ասել է նա։ Մաքքեյնը խոստովանել է, որ օրենքի ընդունումը կարող է ձգձգվել, իսկ ժամանակը տվյալ դեպքում «աշխատում է մեր դեմ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



