Էս Միկոյանի արձանի շուրջ բարձրացած աղաղակը հերթական անգամ ցույց է տալիս մեր հասարակության լիբերալ շերտի տոտալ կողմնապահությունը կամ էլ անիրազեկությունը: Ոնց որ Սովետի թվի «Ամերիկայի ձայնի» եթերներից ցիտատներ անեն:
Այ մարդ, ի՞նչ ա նշանակում «Միկոյանի ձեռքին հայերի արյուն կա»: Ժողովուրդ ջան, նախ, չի կարելի 1930-ականները դատել 2010-ականների պրիզմայով՝ ժամանակներն ուրիշ էին, իրականությունն ուրիշ էր: Հետհեղափոխական շրջանում, երբ ակտիվորեն ագրարային երկրից ինդուստրիալ գերտերություն էին սարքում, ամեն ինչ այլ էր՝ թե մասշտաբները, թե որոշումները, թե դրանց մեխանիզմները:
Բացի դրանից, ո՞վ է ասում, որ Ստալինի ու Միկոյանի հրամաններով ռեպրեսսիաների ենթարկվածները բոլորն անխտիր եղել են անմեղ: Ասենք կարդում ես գրածները ու մոտդ նենց տպավորություն ա, ոնց որ սենց փողոցում գալիս էին, անկապ բռնում ու տանում գնդակահարում էին: Չէ ժողովուրդ ջան, ռեպրեսսիաների ժամանակ հիմնականում տուժել են այսօրվա լեզվով ասած՝ չինովնիկները: Ի՞նչ խոսք, մի մասը կլյուզների զոհ գնացին, բայց որքանո՞վ ա տրամաբանական, որ էդ մի քանի հազար ռեպրեսսիաների ենթարկված չինովնիկության մեջ չլիներ որոշ քանակությամբ կոռումպացված ու պաշտոնական դիրքը չարաշահող մարդ, կամ էլ ինչո՞ւ ոչ՝ հենց ժողովրդի թշնամի:
Հիմա եթե պայմանական մեկը ստեղ գա իշխանության ու սկսի ռեպրեսսիաներ կիրառել մեր առկա չինովնիկության նկատմամբ ու ասենք մի հատ էլ գնդակահարության ցուցակ կազմի, որի մեջ կմտցնի կուսակցությունների գլխավոր դեմքերիր մեծ մասին, բոլոր կառավարություններից վերցված որոշ նախարարների, ու ավելի մանր մունր չինովնիկների, ովքեր էս 23 տարի ա արյուններս են խմում, հետո տարիներ անց ասելու են, որ էդ պայմանական մեկի ձեռքի հայի արյուն կա՞ր:
Ու թարգեք էլի էդ «Հայի էսը, հայի էնը»... զուտ Հայ լինելը դեռ ոչինչ չի նշանակում ու ես ձեզ պաչկեքով կարամ հայերի ցույց տալ, որ սրիկա են, տականք են ու ամենավատ թուրքից էլ բեթար են:
Հ.Գ. Միկոյանն էլ, բացի «հայի արյուն» ձեռքներին առնելուց, էնքան ուրիշ բաներ ա արել, այյդ թվում նաև մեր ժողովրդի համար, որ անկասկած արժանի ա իր հայրենիքում արձան ունենալուն: Շատ ավելի արժանի, քան վերջին 20 տարիներին արձանների ու պանթեոնում թաղվելու իրավունքին արծանացած կերպարների 99 տոկոսը:



