Բավական ժամանակ է մեր եթերից բացակայում ու իր բացակայությամբ բոլորիս գեղագիտական ահագեկչությունից ազատել էր Kamil blog-ը: Սակայն պարզվեց, որ մեր հեռուստաեթերի պատասխանատուների համար սա "մեծ կորուստ" էր, ու որոշեցին հաղորդումը վերականգնել: Բայց գոնե լավ է, որ այն վերականգնվեց ոչ թե համապետական հեռուստաալիքով, 21tv-ի եթերով ու հիամ կարելի է երանի տալ մարզերի բնակիչներին ովքեր չեն ենթարկվում այս մշակութային հակահիգիենիկության ահաբեկչությանը` անհամ հումորի ու ուղեղի` մոտ քառորդ ժամ տևող բռնաբարության սեանցի տեսքով: Իրոք անհասկանալի է, ինչ կարիք կար այս "թերմացքը" հետ բերելու: Եթե այդքան երգիծական հաղորդումների կարիք կար, ապա ասենք ինչու եթերից հանվեց Անտիվիրուսը, որը ի դեպ այս "չստացված"-ի հետ առհասարակ համեմատության եզր չունի ու կարելի է համարել դասական բարձրարժեք հումոր: Կամ ինչ նոր բան պիտի ասի "խուճուճ"-ը, որ կարողանա ասենք մրցակցել Վիտամինի ու ԱրմՔոմեդիի հետ` անկախ ֆորմատային տարբերություններից, միտումնավոր եմ այս համեմատությունն անում, քանի որ մեր հեռուստատեսության մեջ հաղորդումների ալիքային տարբերակված ֆորմատային վիճակ գոյություն չունի:
Առնվազն մնալու է կիսալուսանցքային վիճակում ու համալրելու է եթերային "ճաք տվածների" շարքը: Այլ բան, եթե "խուճուճը" ձեռքի փողի հարց ուներ ու դրա համար վիզ պետք էր որ Kamil-ը վերադառնա: Բայց ախր էդ դեպքում էլ գոնե նստեին ավելի լավ բան մտածեին ու ոչ թե փորձեին ժամկետանց ու այսօրվա դրությամբ ժամանակավրեպ ու անպատեհ "եթերային դիակներին հարություն տալ": Ի դեպ որքան հասկացա, բավական հետաքրքիր քաղաքական ենթատեքստային գաղափարներ է քննարկում ու եթե այս վիճակը շարունակվի, ապա չի բացառի, որ շատ շուտով այն կդառնա որոշակի շահեր սպասարկող խոսափող: